ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը Վոլոդինին երաշխավորել է Վեհաժողովի ղեկավարի պաշտոնում
ՔաղաքականությունՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհուրդը Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին երաշխավորել է Վեհաժողովի ղեկավարի պաշտոնում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ խորհրդի նիստի ընթացքում այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուր Վորոբյեւը: «Ընդունված է միաձայն»,- ասել է նա:
Վոլոդինի թեկնածությունը պետք է հաստատվի հինգշաբթի Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող ՀԱՊԿ ԽՎ նիստում:
ՀԱՊԿ ԽՎ-ն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների միջխորհրդարանական համագործակցության մարմինն է, որը ստեղծվել է 2006 թվականի նոյեմբերի 16-ին: ՀԱՊԿ ԽՎ-ի մեջ են մտնում վեց երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի խորհրդարանների ներկայացուցիչները: