Բակո Սահակյանն սկսել է նոր Սահմանադրության նախագծի շուրջ խորհրդատվությունները
ՔաղաքականությունՆոյեմբերի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սկսել է նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից իրեն ներկայացված նոր Սահմանադրության նախագծի շուրջ խորհրդատվությունները:
Նույն օրը ԼՂՀ նախագահը հանդիպում է ունեցել Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների հետ՝ խորհրդանշական համարելով այդ գործընթացի մեկնարկը հենց նման շրջանակներում: