Ղարաբաղյան հակամարտությունը մնում է ռումինացի դիվանագետների ուշադրության կենտրոնում. դեսպան
ՔաղաքականությունՌումինիան մեծ ուշադրություն է դարձնում ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրին։ Այս մասին ասել է Ադրբեջանում Ռումինիայի դեսպան Դան Յանկուն, փոխանցում է ԱՊԱ–ն։
Նրա խոսքով՝ Ռումինիայի համար կարեւոր է ապահովել կայուն, խաղաղ եւ անվտանգ հարեւությունը։ «Շարունակական հակամարտությունները մեր արեւելյան հարեւանների մոտ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը, շարունակում են մնալ ռումինացի դիվանագետների ուշադրության կենտևրոնում եւ ԵՄ–ին հուզող հարցերի թվում»,– ասել է նա։