Հայաստանի իշխանությունները խրախուսելի կերպով ճարպկացել են
Ուշադրության կենտրոնումԼիլիթ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի իշխանությունները խրախուսելի կերպով ճարպկացել են: Իրենք իրենց ընդիշխանականությանն են սկսել <<քննադատել>>: Երեւի հասկացել են, որ հայերը մեծ մասամբ բութ են եւ բավական է որեւէ մեկին իշխանական կողմը <<քննադատի>>՝ իսկույն դառնում է հերթական <<հերոս>> չարիքը:
Հիմա էն հակահիգիենիկ Մենուա Հարությունյանն է հանձն առել ժիրիկների վարկը բարձրացնելու գործը: Ու մենք պետք է առնվազն հիմար լինենք, որպեսզի չհասկանանք թե անհնար է որպեսզի ռուսական կայսրության գաղութ Հայաստանի իշխանություններին ծառայող լրագրող Մենուա Հարությունյանը եւ ռուսական կայսրության գաղութ Հայաստանի իշխանություններին ծառայող ժիրիկները տարբեր խնդիր են կատարում: Տպավորություն թողնելը դեռեւս իրականության մեջ հակառակություն ունենալը չէ:
Թեեւ բացառված չէ նաեւ այն երեւույթը, երբ նույն տիրոջը ծառայող երկու ստրուկի մեջ անձնական նախանձի հետեւանքով ստեղծված փոխադարձ ատելությունը իրական լինի: Բայց ամեն դեպքում աչալուրջ լինենք: Թե չէ նորից կեղտաջուրը դատարկելու փոխարեն միայն մանուկին կշպրտենք ու վերջնականապես կդատապարտվենք ստրկության: