Նազարբաեւն Աստանան իր պատվին վերանվանելու գաղափարը հաճելի է անվանել
ՔաղաքականությունՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ մայրաքաղաք Աստանան իր պատվին վերանվանելու հարցին պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, փոխանցում է Zakon.kz–ը։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին եւ մեր խորհրդարանին հռչակագրի համար, որում նշված են մեր զարգացման բոլոր փուլերը։ Նշված է իմ դերը։ Իհարկե, ինձ հաճելի է։ Խորհրդարանը իշխանության ինքնուրույն մաս է։ Նրանք իրավունք ունեն որոշում կայացնել, հայտնել իրենց կարծիքը։ Ցանկացած հարց՝ քաղաքների, բնակավայրերի վերանվանում, մենք կորոշենք հավասարակշռված՝ ելնելով նրանից, թե ինչ է պետք երկրին, պետությանը»,– ասել է Նազարբաեւը եւ հավելել, որ ինքն անձամբ նման առաջարկ չի արել։