Չքաղաքականացնել ,նշանակում է խրախուսել թալանը և թալանչիներին ...
Ուշադրության կենտրոնումՍերժ Կանայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շատերը «սխալ» են հասկանում,ավելի ճիշտ,դիտավորյալ սխալ են մեկնաբանում «քաղաքականացնել» եզրույթը,և այն անմիջականորեն կապում են քաղաքական կուսակցությունների հետ:
Իսկ ի՞նչ է,ժողովուրդը չի կարող,առանց որևէ կուսակցության օգնության կամ միջնորդության,պահանջել ասենք,ինչ որ մեկի հրաժարականը,թե՞ դա բացառապես քաղաքական կուսակցությունների մենաշնորհն է...
Ստացվում է այսպես; Թալանել են ,բայց իրավունք չունեք անուններ տալ,կամ ինչ որ մեկի հրաժարականը պահանջել,որն անմիջապես խրախուսել կամ մասնակիցն է թալանին...
Աբսուրդ...
Կոռուպցիան և թալանը անմիջականորեն շաղկապված են իշխանությունների և իշխանությունը սատարող ուժերի հետ,դա լինի Հայաստանում թէ որևէ այլ երկրում...
Որևէ այլ դեպքում,նրանք կգտնվեին անազատության մեջ...
Այնպես որ,«Չքաղաքականացնել» եզրույթը,նշանակում է սատարել թալանը և թալանչիներն...