«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Վիկտոր Սողոմոնյանի սերիալը «Մեծ երկրի հերոսները» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն սցենար և լավագույն գաղափար» մրցանակին (տեսանյութ) Goldman Sachs-ի գլխավոր իրավախորհրդատուն հրաժարական կտա Էփշթեյնի հետ կապերի պատճառով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով (տեսանյութ) ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Չարչյանի աշխատասենյակի խուզարկության մասին Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար Թրամփը Գազայի վերաբերյալ բազմամիլիարդանոց պլան կներկայացնի հաջորդ շաբաթ Խաղաղության խորհրդի նիստում ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է տեղափոխում Մադուրոյի ձերբակալմանը մասնակցած ավիակիրը Բազմազավակ մոր սառնարանում հայտնաբերվել են երկու նորածինների մարմիններ


Առաջին հերթին ես տան կին եմ, մայր, հետո նոր դերասանուհի. Աստղիկ Աբաջյան

Life

Լlife.panorama.am-ը գրում է . 

Life.panorama.am-ի զրուցակիցն է Հ. Մալյանի անվան պետական թատրոնի դերասանուհի Աստղիկ Աբաջյանը, ում հեռուստադիտողը տարիներ առաջ ճանաչեց «Որբերը» հեռուստասերիալի միջոցով: Այսօր դերասանուհին նկարահանվում է «Կայարան» հեռուստասերիալում:

-Աստղիկ, Ձեզ հեռուստադիտողը շատ է սիրում, սակայն Ձեզ հետ կապված տեղեկություններ հազվադեպ կարելի է գտնել: Ինչո՞վ է պայմանավորված այդչափ գաղտնիությունը:

- Իրականում որպես այդպիսին անձս գաղտնի, ծածուկ պահելու խնդիր բոլորովին չունեմ, ուղղակի չափից ավելի ուշադրություն չեմ սիրում: Ես դեռ փոքրուց ուշադրության պակաս չեմ ունեցել, մեծացել եմ հրաշալի ընտանիքում, որտեղ միայն սեր ու ջերմություն եմ ստացել, հիմա էլ շարունակում եմ հարազատներիս ու ընկերներիս կողմից սիրված լինել, եւ աստղային հիվանդությունից շատ հեռու եմ, աստղային կյանքն ինձ համար չէ:

-Ձեզ հազվադեպ ենք տեսնում հեռուստասերիալներում, դա ինչի՞ հետ է կապված:

- Սերիալն ինձ համար ավելի շատ մարզանքի է նման, իսկ հիմնական աշխատանքը թատրոնն է: Արդեն տասը տարի է, ինչ աշխատում եմ իմ շատ սիրելի Հ. Մալյանի անվան թատրոնում, որը ոչ մի այլ աշխատանքի հետ չեմ փոխի: Իսկ հեռուստասերիալներում նկարահանվում եմ միայն իմ կոլեկտիվի հետ, որոնց հետ սկսեցինք աշխատել Հանրային հեռուստաընկերությունում, այսօր էլ նկարահանվում եմ «Կայարանում»` աշխատելով կրկին իմ հարազատ գործընկերների հետ: Իհարկե, այստեղ համաձայնեցի նկարահանվել պայմանով, որ դերս փոքր կլինի, այլապես ժամանակս չէր բավականացնի:

-Ժամանակ չունենալը կապված է թատրոնի աշխատանքի հե՞տ:

- Ոչ առաջին հերթեին ընտանիքիս հետ: Ես ունեմ ամուսին, դպրոցական աղջիկ, ու այնպես չէ, որ կարիերիստ եմ: Առաջին հերթին ես տան կին եմ, մայր, հետո նոր դերասանուհի:

-Աստղիկ, բոլորը նկատած կլինեն, որ հեռուստադիտողին ներկայանում եք հիմնականում բացասական կերպարներով: Միաժամանակ, այն քիչ դերասանուհիներից եք, ում համար այդ դերերը չսիրվելու պատճառ չեն դարձել: Ինչի՞ հետ եք կապում այդ միտումը:

- Անկեղծ ասած` ինձ համար էլ է գաղտնիք, թե ինչպես է ստացվում, որ հեռուստադիտողը շարունակում է ինձ սիրել ու չնույնացնել կերպարներիս հետ: Ճիշտն ասած` այսքան ժամանակ ընդամենը մեկ անգամ է եղել, երբ իմ հասցեի շուրջ վատաբանություն եմ լսել, մնացյալ բոլոր դեպքերում, ի ուրախություն ինձ, միայն հաճելի խոսքեր են ինձ հասել: Այս միտումի գաղտնիը չգիտեմ, բայց ասում եմ` Փառք Աստծո:

-Իսկ ինչի՞ հետ եք կապում այն փաստը, որ ռեժիսորները դերասաններին անընդհատ նույնանման դերեր են վստահում:

- Ես հարգում եմ ռեժիսորի մասնագիտությունը, չեմ սիրում ամբիցիաներ դրսեւորել, քանի որ միշտ հիշում եմ` դերասանն առաջին հերթին կատարողն է: Ամեն դեպքում, ռեժիսորից շատ բան է կախված: Եթե ռեժիսորը գտնում է, որ հանդիսատեսը սիրում է իմ դեպքում կտրուկ ու չար դերեր, ես կատարում եմ դրանք: Այս առումով գուցեեւ ձայնս է մեծ նշանակություն ունենում: Ինչեւէ, ընդհանուր առմամբ իմ բազմաժանրությունը ես դրսեւորում եմ թատրոնում:

՞նչն եք ամենաշատը կարեւորում, երբ հեռուստանախագծերից առաջարկ եք ստանում` սցենա՞րը, անձնակա՞զմը, գուցե ֆինանսակա՞ն կողմը:

- Առաջին հերթին անձնակազմն է ինձ հետաքրքրում: Բնույթով շատ շփվող եմ, բայց նաեւ սիրում եմ անընդհատ իմ նույն կոլեկտիվի հետ աշխատել: Ինչ վերաբերվում է ֆինանսին, իհարկե, կա սանդղակ, որից ներքեւ չեմ համաձայնվի նկարահանվել: Գումարն ինձ համար երբեք առաջնային չի եղել, այլապես թատրոնում չէի աշխատի: Իսկ սերիալներում գիտեք գումարը, ե՞րբ խնդիր դարձավ, այն ժամանակ, երբ ոլորտ եկան ոչ պրոֆեսիոնալ դերասաններ ու նրանց վարձատրեցին այնքան գումար, որի դիմաց հաստատ դերասանը չի համաձայնվի աշխատել: Չի կարելի պրոֆեսիոնալ դերասանին ու չդերասանին վարձատրել նույնքան գումար: Ցավոք, հիմա մեր շատ պրոֆեսիոնալ դերասաններ համաձայնվում են ցածր աշխատավարձով նկարահանվել, որից հետո մրցակցային դաշտը ընկնում է:

- Աստղիկ, կա՞ մի բան, որը որպես մասնագետ Ձեզ վիրավորում է:

- Այո, երբ ամեն մեկը դառնում է դերասան, դա վիրավորում է ինձ, ու վիրավորում է յուրաքանրյուր պրոֆեսիոնալ եւ իսկապես մասնագիտությամբ դերասանի: Ես մինչ օրս շարունակում եմ սովորել, Փառք Աստծո, Նարինե Մալյանի հետ եմ աշխատում, ումից անվերջ սովորելու տեղ կա: Դերասանի մասնագիտությունը այսօր շատ է հասարակացել, ցավոք, այսօր կարելի է անգամ թատրոնում տեսնել չդերասանների, որը բացառվում է մեր թատրոնում: Վատ է, երբ մեկ-երկու ոչ պրոֆեսիոնալ դերասանները ստվեր են գցում ճանաչում ունեցող թատրոնների վրա:

-Աստղիկ, ինչպես նշեցիք, ընտանիքի մարդ եք, կպատմե՞ք Ձեր ընտանիքից:

- Ընտանիքս ամեն ինչից վեր է ինձ համար, դա իմ կյանքի ամենահրաշալի կետն է: Ամուսինս իմ 15 տարվա մտերիմ ընկերն է, որից 8-ը ամուսնացած ենք: Շատերն անգամ չեն հավատում, որ այդքան երկար տարիներ միասին ենք, քանի որ մեր հարաբերությունները հրաշալի են: Իրականում ուրախ եմ, որ երկար տարիներ մտերիմ ընկերներ ենք եղել ու հետո է ծնվել սերը, քանի որ այսպես մենք իրար հասկանում ենք առանց որեւէ խոչընդոտների: Ամուսինս համակարգչային օպերատոր է, բայց մեծանալով արվեստագետների ընտանիքում, շատ է սիրում արվեստն ու այդ առումով էլ է կիսում իմ մտքերը: Մենք մեկ աղջիկ ունենք, ով հայրիկի ու մի փոքր էլ իմ գեների ուժով հրաշալի նկարում է, միաժամանակ` շատ լավ պարում է, ուզում է պարուհի դառնալ: Առջեւում ուզում եմ մեր ընտանիքը համալրվի, երեք երեխա ունենալու մասին եմ մտածում. Հուսամ` Աստված մեզ կրկին երեխա կպարգեւի:

-Ամուսինը Ձեր մասնագիտության հետ կապված ի՞նձ վերաբերմունք ունի:

- Փառք Աստծո` ադեկվատ առողջ մտածելակերպով ամուսին ունեմ, նա երբեք մասնագիտությանս դեմ չի եղել: Մենք վստահում ենք իրար, խանդը մեր ընտանիքում տեղ չունի: Ես պատճառ էլ չեմ տալիս խանդելու, քանի որ որպես դերասանուհի ունեմ որոշումներ` օրինակ, չեմ խաղում բաց տեսարաններում:

-Դա սկզբո՞ւնք է Ձեզ համար:

- Ավելի շատ բնավորություն: Գուցե այդ առումով ես այնքան էլ լավ դերասանուհի չեմ, քանի որ ասում են` եթե ընտրել ես այդ մասնագիտությունը, ուրեմն յուրաքանչյուր դեր պետք է խաղաս: Ինչեւէ, ես ուղղակի չեմ կարող բաց ու անբարո տեսարաններում նկարահանվել: Նաեւ բնավորություն ունեմ` երբեք գլխավոր ու երկրորդական դերերի համար չեմ պայքարի, դա ինձ համար անգամ ծիծաղելի է: Գուցե մասնագիտությանս ֆանատիկորեն չեմ վերաբերվում: Այո, սա ուղղակի իմ սիրելի աշխատանքն է, բայց հանուն այդ աշխատանքի հաստատ չեմ հրաժարվի ինձ համար թանկ բաներից, կամ չեմ դավաճանի մարդկային տեսակս: Փոխարենը` պատրաստ եմ ամեն ինչ անել` հանուն սիրելիներիս:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Վիկտոր Սողոմոնյանի սերիալը «Մեծ երկրի հերոսները» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն սցենար և լավագույն գաղափար» մրցանակին (տեսանյութ) Goldman Sachs-ի գլխավոր իրավախորհրդատուն հրաժարական կտա Էփշթեյնի հետ կապերի պատճառովԱյսպես շարունակվելու դեպքում սա կարող է դառնալ Երրորդ հանրապետության վերջը․ Աննա ԿոստանյանԱդրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի ուժի ցուցադրությունը․ քաղաքական նոր փուլ, թվային ուղերձ և իշխանական խուճապ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Չարչյանի աշխատասենյակի խուզարկության մասին Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի Փետրվարի 21-22-ին հրավիրում ենք ներկա գտնվելու «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսինԼարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար Թրամփը Գազայի վերաբերյալ բազմամիլիարդանոց պլան կներկայացնի հաջորդ շաբաթ Խաղաղության խորհրդի նիստումԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է տեղափոխում Մադուրոյի ձերբակալմանը մասնակցած ավիակիրը Թվային ուղերձից մինչև սահմանադրական փոփոխություն․ Սամվել Կարապետյանի վարչապետական հայտը ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ Սամվել Կարապետյանը՝ որպես քաղաքական համախմբման առանցք Բազմազավակ մոր սառնարանում հայտնաբերվել են երկու նորածինների մարմիններ Գոհ ենք վիճակահանությունից․ Եղիշե Մելիքյանը՝ Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքների մասին Թրամփը կարող է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը․ փաստաբան Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Թոշակառուն իր թոշակը գերազանցող գույքահարկ է ստիպված տալու. Հրայր Կամենդատյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել Չինաստան Ակնկալում ենք երիտասարդների և նրանց ընտանիքների մասնակցությունը. Հրայր ԿամենդատյանՄենք՝ եվրոպացիներս, պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարգավաճման, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ․ Մակրոն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Շիրակի մարզում տեղում է ձյուն Հայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 13-ի համար Սաստիկ բուք և տեսանելիության բացակայություն. Հայաստանում փակ ճանապարհներ կանՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչներըՀայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում«Ֆորմուլա 1»-ի մասնակիցը վթարի է ենթարկվելԴուբայում կհայտնվի յուրօրինակ օազիսԱմերիկյան զենքից մինչև էներգետիկ նոր պլաններ. ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքներն ու հեռանկարները. Էդմոն Մարուքյան112-ամյա երկարակյացը մահացել էԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել35-ամյա Ֆրանչեսկա Լոլոբրիջիդան նվաճեց երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը«Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվելէդմոն մարուքյանի անդրադարձը Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններինՆոր պատերազմի վտանգ այս անգամ Ֆրանսիայի հետ. RTՀայերի գենը միակն է, որը 3,000 տարի մնացել է անփոփոխ․ Պետրոս Անանիկյան12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասինԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր ԱվետիսյանՔննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամինՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանԳիտնականները կանխատեսում են «դժոխային կլիմա» Երկրի վրա՝ գլոբալ տաքացման պատճառովՅուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան
Ամենադիտված