Բաղրամյան պողոտայի փակ լինելը խլում է կյանքեր
BlogՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ և այսօր ակտիվ շրջանառվում է Բաղրամյան պողոտայի փակ լինելու պատճառով մահվան դեպքի գրանցման թեման:
Պետք է նշենք , որ երեկ շտապօգնության մեքենան հասել է Բաղրամյան պողոտա՝ ոստիկանների մոտ տեղադրված ճաղերին (վերևից է իջել), որից հետո ցուցարարաները սկսել են սուլել: Շտապօգնությունն էլ տեսնելով , որ ցուցարարները ճանապարհ չեն բացում, շրջվել և հետ է գնացել:
Ցուցարարների մի մասը սակայն ասում է, թե ոստիկանները չեն բացել ճանապարհը շտապօգնության համար: Բայց մեծ հաշվով վերջիններս ոչ մի հիմք չունեին շտապօգնության աշխատանքները խոչընդոտեու համար: Իրականում ոստիկանությունը, տեսնելով, որ ցուցարարները ճանապարհ չեն բացում, անօգուտ են համարել բացել իրենց մոտ տեղադրված ճաղերը:
Այսօր էլ Շտապօգնության ծառայությունը տարածել էր հայտարարություն` կոչ անելով ցուցարրաներին չխանգարել նման կարևոր աշխատանքները: Բացի դա վերջին մի քանի օրերին էլ Շտապօգնությունը հասել է հիվանդներին ուշացումով: