ՀԻՇԵՔ, շտապօգնությունը հիվանդ է տեղափոխում
Ուշադրության կենտրոնումԿարեն Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իհարկե շատ կարևոր է, որ կան երիտասարդներ, ովքեր պայքարում են սոցիալական խնդիրներին լուծումներ տալու համար, սրտացավ են երկրի ապագայի հանդեպ, բայց ամեն դեպքում պայքարը չպետք է մյուս քաղաքացիների կյանքի համար սպառնալիք դառնա:
Արդեն 4-րդ դեպքն է գրացվել, երբ Բաղրամյան պողոտան փակ լինելու պատճառով խաթարվում է շտապբուժօգնության աշխատանքը։ Ինչու պետք է 87 ամյա կինը մահանա ժամանակին բուժօգնություն չստանալու համար, կամ հղի կինը ինչու՞ պետք է 40 րոպե ուշացումով հասնի հիվանդանոց և այլն:
Իսկ այն ցուցարարները, ովքեր ասում են, թե ոստիկանները չեն բացել պողոտան, պետք է նշենք, որ ցուցարարները սուլել են շտապօգնության մեքենային և չեն բացել ճանապարհը: Ուստի ոտիկանությունն էլ տեսել է, որ ցուցարարները չեն զիջում անիմաստ է համարել բացել իրենց մոտ տեղադրված ճաղերը: Միևնույն է աղբամաններով պատրաստված բարիկադների վրայով մեքենան չէր կարող անցնել:
Հ.Գ. Իսկ եթե բուժօգնությունը նրանցից մեկի տուն գնալուց լինե՞ր