Էդ գազավիկներն են. Սեյրան Սարոյանը` ՀՀԿ-ին անդամագրված 7000 անձի մասին
ՔաղաքականությունԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանի համար զարմանալի չէ, որ մեկ գիշերում ՀՀԿ-ին յոթ հազար մարդ անդամագրվեց:
«Բայց ի՞նչ կա զարմանալու, տո դու էլ…»,- ասաց պատգամավորը:
Ի դեպ, Սեյրան Սարոյանը միակն էր, որ ասաց, թե ովքեր են այդ 7000 անձինք:
«Էդի գազավիկներն են, գազ են տալիս, գազ, գազավիկ են մտել սաղ»,- անկեղծացավ գեներալը:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների` Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո կուսակցությանը միացած յոթ հազար քաղաքացիները «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներն են: