Գոնե Ձեր սիրելի մոգերին օգնության կանչեք
Ուշադրության կենտրոնումԳարիկ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ի դժբախտություն իշխանության գովքը անող մանկլավիկների, ոչ Դուդաևը, ոչ Բասաևը, ոչ Հիտլերը և առավել ևս միջազգային մասշտաբի սադրիչ Աբուլիկը, այդպես էլ ցուցարարներին չբաժանեցին ատոմային ու ջրածնային ռումբեր:
Չարդարացավ նաև էս մեր մանկլավիկների կանխատեսումները, որ ժողովուրդը հլու հնազանդ կհավատա այդ մանկլավիկների առաջնորդին և այլևս կմոռանա իր պահանջի մասին: Իսկ մահացու հարվածը մանկլավիկների համար նա էր, որ ցուցարարները չփոխեցին իրենց պահանջի ձևաչափը ու չպահանջեցին այդ նույն մանկլավիկների առաջնորդի հրաժարականը:
Հիմա ինչ ա ստացվում, որ էս մանկլավիկներին իզուր են աշխատավարձ տալիս: Սրանք արդեն այնքան են բորբոսնել, որ ոչ միայն չեն կարողանում կարգին սուտ հորինել, այլև բացարձակ բոբիկ են իրենց կանխատեսումներում: Այ բալամ, գոնե ձեր սիրելի մոգերին օգնության կանչեք: