Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Ազգուտակով՝ պաշտոնյա. Սերժ Սարգսյան

«Ազգուտակով՝ պաշտոնյա» շարքի այսօրվա հերոսը նախագահ Սերժ Սարգսյանն է: Նրա կինը՝ Ռիտա Սարգսյանը, երաժշտության ուսուցչուհի է, երգեր է գրում, համագործակցում Ավետ Բարսեղյանի եւ մյուս հայտնի երաժիշտների հետ: Երաժշտական կարիերայից բացի՝ սիրում է մասնակցել տարատեսակ միջոցառումների, զբաղվում է բարեգործությամբ: Վերջերս նա հայտնվել էր քննադատությունների թիրախում, քանի որ Արյունաբանության կենտրոնի բացման արարողության ժամանակ կիսատ-պռատ, կոտրած հայերեն, ռուսերենի կիրառությամբ աչքի ընկավ: Մտերիմներից տեղեկացանք, որ նախագահը հակված չէ իրեն բարեկամներով շրջապատել, բոլորին անխնա պաշտոն տալ: Այդ հարցերով առավել ակտիվ է նրա կինը: «Բայց Սերժը նեղ վիճակում գտնվող բարեկամներին ձեռք է մեկնում ու անսպասելի: Նրանցից ոչ մի սպասելիք չունենալով: Սերժը իր հոր պես արտակարգ հիշողություն ունի, մանկության տարիների ամենափոքր բանն անգամ հիշում է, թե որ բարեկամը էսինչ թվին ինչ ասաց, ով եկավ իրենց տուն: Ինքը հարազատության մեջ շատ զգայուն է, եթե մեկը պաշտոն է ուզում, ասում է՝ դու դրա համար չես ստեղծված, գնա քո գործը արա: Հարյուր մարդ գիտեմ, որ դիմել են հազար անգամ, չի օգնել, մինչև ինքը չհամոզվի, որ դիմողը իրոք վատ վիճակում է, օգնություն է պետք»,-պատմեց նրա հարազատներից մեկը` հավելելով, որ երեք եղբայրների մեջ ամենատակտովը Սերժ Սարգսյանն է, բայց նրա հետ հանդիպելը բարդ է:

Դուստրերը եւ խնամիները

Նախագահն ունի երկու դուստր՝ Անուշն ու Սաթենիկը: Անուշը մասնագիտությամբ իրավաբան է, նրա ամուսինը մեդիամագնատ, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանն է, ով հայտնի փիլիսոփա Միքայել Մինասյանի թոռն է Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը, AM իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր, Երեւանի ավագանու անդամ: Նրանց հայրը՝ Արա Մինասյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենն է, Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ, ում խոսքը որոշիչ է առողջապահության ոլորտում նշանակումների, ազատումների, պետական դոտացիաների հարցերով: Բոլորը գիտեն, որ ինքն «առաջինի խնամին է», հետեւաբար՝ իր հովանավորյալները անձեռնմխելի եւ արտոնյալ են: Միքայել Մինասյանի մայրական կողմը պակաս հայտնի չէ: Նրա քեռին՝ Գրիգոր Հասրաթյանը եղել է Երևանի ամենաերկարակյաց քաղաքապետը, ով մայրաքաղաքը կառավարել է 1962-1975 թվականներին, նրա անունով այժմ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փողոց կա: Գրիգոր Հասրաթյանի միակ որդին՝ 70-ամյա ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը համարվում է մի քանի հայտնի հուշարձանների ու շինությունների նախագծերի հեղինակ, կարճ ժամանակ եղել է Երեւանի գլխավոր ճարտարապետը, այնուհետեւ իշխանությունների հետ ունեցած անհամաձայնությունների արդյունքում հրաժարական է տվել:

Նախագահի մյուս դուստրը՝ Սաթենիկն ավարտել է Երևանի պետական համալսարանը` տնտեսագետի մասնագիտությամբ, որոշ ժամանակ աշխատել է դպրոցում: Նա ամուսնացած է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի աներորդու՝ Հայկ Խաչատրյանի հետ: Նախագահի փեսայի մայրը` Ալիսա Ղազարյանը 2013թ մայրաքաղաքի «էլիտար դպրոցներից» մեկի` Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցի տնօրենն է: Սերժ Սարգսյանը ունի 5 թոռնիկ՝ Մարիամը, Արան, Սերժը, Ռիտան և Տիգրանը:

Եղբայրները

Սերժ Սարգսյանն ունի երկու եղբայր՝ Լևոն և Ալեքսանդր Սարգսյանները։ Ալեքսանդր Սարգսյանը առավել հայտնի որպես Սաշիկ, մի շարք անեկդոտների մուսա է, թեւավոր խոսքերի հերոս՝ փայ մտնելու, բիզնեսներն իրենով անելու առումով, նա զբաղվում է գործարարությամբ, օլիգարխ է, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր: Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Սաշիկ Սարգսյանին է պատկանում «ՄուլտիԼիոն» ընկերության բաժնետոմսերի 50 %-ը, գազալցակայաններ, շինարարական «Գլենդել Հիլզ» ընկերությունը, որի գործունեությունը 2011 թվականին հայտնվել էր ԱՄՆ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, ավտոկայանման վճարովի համակարգը սպասարկող «Parking City Service» ընկերությունը, երբ ավտոկայանման վճարների 70 %-ը տարիներ ի վեր մնացել է «Parking City Service» ընկերությանը և միայն 30 %-ն է փոխանցվել քաղաքային բյուջե: Այժմ Կարեն Կարապետյանը հանձնարարել է այս հարցով վերանայումներ անել:

Սաշիկ Սարգսյանն ունի երկու որդի։ Կրտսեր որդին՝ Նարեկը նախկինում Աժ դաշնակցական պատգամավոր, լուսահոգի Վահան Հովհաննիսյանի փեսան էր, բաժանվելուց հետո ամուսնացավ «Հայաստան» տոնավաճառի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռնուհու՝ Հասմիկի հետ: Այնուհետեւ տեղեկություններ շրջանառվեցին, թե Նարեկը էլի բաժանվել է: Շատերը կհիշեն, թե ինչպես Հյուսիսային պողոտայում հայտնվեց մի հսկայական ծադկեփունջ, որն իր նշանածին՝ Հասմիկին էր նվիրել Նարեկը: Ասում էին, թե ծաղկեփնջի արժեքը կարող էր հասնել մոտ 10 միլիոն ՀՀ դրամի:

Սաշիկ Սարգսյանի ավագ որդին՝ Հայկ Սարգսյանը տարիներ առաջ աշխատում էր Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում որպես ավագ տեսուչ, այնուհետեւ դարձավ պետ: Մամուլը գրել էր, որ նրան քաղաքապետարանի այդ վարչություն են գործուղել հատուկ նպատակով. վերջինիս է վերապահված օլիգարխների և քրեական տարրերի կողմից ապօրինի զավթումների դեմ պայքարը:

Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչն է, Հատուկ հանձնարարություններով դեսպան: Նրա կինը Մալայանի անվան հիվանդանոցում է աշխատում, բժշկուհի է: Ունեն երկու զավակ: Որդին աշխատում է Կենտրոնական բանկում՝ որպես բաժնի պետ, ամուսնացած է իր կուրսեցու հետ, ով հասարակ ընտանիքից է:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի ծնողների տունը գտնվում է Ստեփանակերտի Տեղեցոնց կոչվող թաղամասում (այստեղ ժամանակին բնակություն են հաստատել Գորիսի Տեղ գյուղի բնակիչները)։ Հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը, դարբին է եղել, մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 16-ին: Մայրը վերջերս առողջական խնդիրներ ուներ, Երեւանում վիրահատվել է:

Հավելենք, որ մի հոդվածով հնարավոր չէ ներկայացնել նախագահի բոլոր հեռու-մոտիկ ընկերներին, նրա հովանավորությամբ բարձր պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց: Սերժ Սարգսյանը տարվա ընթացքում տասնյակ հարսանիքների քավոր է կանգնում, եւ բնականաբար իր բոլոր սանիկներին էլ տիրություն է անում: «Ազգուտակով պաշտոնյա» շարքի նախորդ հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ:   

Նյութի աղբյուրը ` hraparak.am

 

 

 

Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները
Ամենադիտված