Մորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ


Կուսության մեծ առասպելը

Life

Հայ կանանց մինչամուսնական սեքսի հանդեպ վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է: 

-Կարո՞ղ ես ասել, թե ինչու՞ չես ամուսնանա արդեն սեռական ակտ ունեցած աղջկա հետ:
-Բացատրե՞մ. կինը սրբություն է ամեն ինչով:
-Ինչո՞վ է սրբություն, կինը սովորական ֆիզիոլոգիական էակ է:
- Զգայական առումով ես չեմ կարող նման աղջկա դիպչել, չեմ կարող նման աղջկա հարգել, որովհետև դա ֆիզիկական թուլություն է, մարմնական թուլություն է, հոգևոր աշխարհ չունենալու հետևանք է:

Համակուրսեցի տղայի ու աղջկա միջև այս թեժ զրույցը ծավալվեց, երբ թեմայի հետ կապված հարց տվեցինք ԵՊՀ ուսանողներին:

Քսանամյա Եվան կարծում է, որ պետք է վայելել կյանքը, քանի դեռ երիտասարդ ես: Ապագա բանասերն ասում է, որ հաճախ է տուն վերադառնում կեսգիշերից հետո, և իրեն բոլորովին չի հետաքրքրում հարևանի կարծիքը: Նա չի ամաչում նաև ընդունել, որ սեռական հարաբերություն է ունենում իր զուգընկերոջ հետ, ինչն արել է նաև մայրը մինչ ամուսնանալը: 

"Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում", -- ասում է նա: - "19 տարեկանից ընկեր ունեմ և ուզում եմ նրան ավելի լավ ճանաչել` համոզված լինելու համար, որ կյանքիս կեսն է ": Ոչ բոլոր հայ կանայք են Եվայի պես համարձակ: 19-ամյա Արմենուհին, լինելով ավանդույթի հետևորդ, բացառում է մինչամուսնական սեռական հարաբերությունները. "Իմ կարծիքով, եթե ապրեի արտասահմանում, այնքան էլ բացասաբար չէի վերաբերվի այս երևույթին: Բայց այստեղ, եթե աղջիկն արդեն սեռական կապ է ունեցել, չեմ կարծում, թե որևէ տղամարդ կհամաձայնվի նրան կնության առնել, աղջիկն էլ ստիպված պետք է ընտրի այն տղային , ում հետ ունցել է այդ հարաբերությունը և ամուսնանա նրա հետ " : Այս տեսակետին է հարում նաև 22-ամյա Նաիրին: Նա վստահ է, որ տղաներին էլ մինչև ամուսնանալը պարտադիր չէ փորձառու լինել. " Ամուսնանալուց առաջ, եթե ուզում եք իմանալ, ես ինձ շատ զուսպ եմ պահել և շատ-շատերն են ծաղրել, թե դու ինչ տղամարդ ես: Բայց իմ համար տղամարդը նա չի, ով հազար կնոջ հետ է լինում, այլ ով մենակ իր կնոջ հետ է լինում, իսկ կինը կարող է լինել և՛ սիրուհի, և՛ կին, և՛ մայր " : Ըստ հոգեբան Նաիրա Ալեքսանյանի` տղամարդկանց մինչամուսնական հարաբերությունները խրախուսվում են: " Ես գիտեմ դեպքեր, երբ հայրերն են իրենց տղաներին տանում ամուսնությունից առաջ փորձարկման և օգնում են այդ փուլն անցնելու, իսկ աղջիկներն առագաստ պետք է մտնեն մաքրամաքուր. այստեղ կա խտրականության խնդիր ":
Մաքրության մասին նման պատկերացումները հայ հասարակության մեջ զարմանք չեն առաջացնում: Ընդհակառակը. տղաները խրախուսվում են սեռական հարաբերություններում փորձառու լինել, իսկ կանանց դեպքում մինչամուսնական սեռական հարաբերությունները հաճախ դատապարտվում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց կողմից:

Աղջիկները վախենում են "տանը մնալ ", տղաներն "անարատ" մայր են ուզում իրենց ապագա երեխաների համար, սկեսուրներն էլ պահանջում են, որ հարսները " նամուսով " լինեն, այնպիսին, ինչպիսին իրենք էին իրենց ամուսնության օրը: Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրագետ Արա Գուլյանն ասում է. " Դարերից եկել ու առ այսօր պահպանվել է այն, որ հայերը արժեքավոր են համարում կնոջ օրիորդ լինելը: Սա մի ամբողջ երկու գերդաստանների միավորման, բարեկամության հիմք է ": Սակայն հոգեբան Նաիրա Ալեքսանյանն էլ ասում է, որ ավանդույթները ժամանակի ընթացքում խեղաթյուրվում են. " Մեր ժամանակներում ավանդույթը շատ ավելի տգեղ էր:

Սավանների ցուցադրում, ցերեկային ժամերին ստիպողաբար մեծերը նստում էին մի սենյակում, զույգին ուղարկում էին կողքի սենյակ, ստիպում, որ հարաբերություն ունենան: Երիտասարդ զույգը, որ գիտի` կողքի սենյակում սպասում են իրենց գործողության ավարտին, հոգեբանակ լուրջ տրավմա կարող է ստանալ ":
Սակայն ի տարբերություն նախորդ սերունդների, ներկայիս հայուհիներն այդքան էլ ավանդապաշտ չեն: 550 կանանց շրջանում կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ առաջին սեռական հարաբերությունը շատերի մոտ լինում է ամուսնությունից մոտ մեկ տարի առաջ:

Ըստ բժիշկ Մերի Խաչիկյանի, այսպիսի դրության մեջ գտնվող կանայք երկու ելք ունեն. " Այդ կանայք հետո մեկ տարվա ընթացքում ամուսնանում են հղիության պատճառով կամ էլ կուսաթաղանթի վերականգման են դիմում` վախենալով, որ ինչ-որ մեկը կիմանա ":
Նույնիսկ այն դեպքում, երբ հարցումներն ամբողջովին անանուն են, սեռական հարաբերությունների մասին խոսելը, հատկապես կանանց համար, տաբու է:
Հոգեբան Նարիա Ալեքսանյանն ասում է. "Կյանքը ցույց է տվել, որ մենք խորհրդային շրջանում ունեցել ենք թեմաներ, որոնց մասին խոսելը տաբու էր: Օրինակ` խորհրդային երկրում սեքս "չկար", բա երեխաները որտեղի՞ց ծնվեցին: Երկար ժամանակ էլ տաբու էր կուսության թեման, սակայն այժմյան համացնցային հարցումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարցն ավելի բացու քննարկելի է դառնում: 
Համաձայն բժիշկ Խաչիկյանի հարցման արդյունքների` պլաստիկ վիրահատությունների շարքում կա նաև այս վիրահատությունը, սակայն Հայաստանում այն ապօրինի է կատարվում և բոլորովին էլ ոչ բժիշկների մեղքով: "Եթե պաշտոնական է, բնականաբար, պետք է անհատական քարտ բացվի, որտեղ գրվելու են անձնագրի տվյալները. արդեն գաղտնիությունը կորչում է: Ճիշտ է, բժիշկը էստեղ-էնտեղ չի հայտարարի` սրա կուսությունն եմ վերականգնել, մյուսի կուսաթաղանթն եմ կարկատել, բայց հին սովետական գաղափարը մնացել է. կանայք աշխատում են, որ գաղտնի արվի, իսկ այն բժիշկները, ովքեր վիրահատում են, հավանաբար գաղտնիությունն ապահովում են ":
Հոգեբան Նաիրա Ալեքսանյանն ասում է, որ այս մեթոդը միայն առաջին հայացքից է փրկություն: Խաբեությամբ կառուցված ընտանիքի հիմքն ամուր լինել չի կարող. "Հանուն ինչի՞ ենք դա անում: Ամբողջ հասարակությունը դեռևս չի ձերբազատվել կարծրատիպերից, դրա համար էլ շարունակվում են նման խաբեությունները " : 
23-ամյա Արմանը մինչև 17 տարեկանն ապրել է Ռուսաստանում: Հայաստան վերադառնալուց հետո համոզված էր, որ ոչ կույս աղջկա հետ ամուսնանալու մեջ վատ բան չկա: Հիմա հակառակ համոզմունքի է, որովհետև պարզել է, որ իր ընկերուհին, ում հետ մեկ տարի սեռական կյանքով է ապրել, դավաճանել է իրեն բազմաթիվ տղաների հետ. "Ես ընկերուհուս հետ հաստատ ամուսնանալու էի, բայց հիմա համոզված եմ, որ ոչ կույս աղջիկներին վստահել չի կարելի: Ոչ մի երաշխիք չկա, որ նրանք անբարո վարք չունեն ": Իսկ 21-ամյա ուսանող Վահեն անբարոյական չի համարում ոչ կույս աղջիկներին: Չնայած ընկերներն անընդհատ ծաղրում են, նա պատրաստ է "տուն տանել" նման կնոջ. "Եթե սիրեմ, ինձ համար նշանակություն չի ունենա` նա երբևէ սեքսով զբաղվել է, թե` ոչ: Միայն մի բանի հետ չեմ համակերպվի` օրալ սեքսի ":

Ըստ Վահեի` աղջիկները չպետք է սոցիալական ճնշման ենթարկվեն կանացի կուսության հարցում: Վահեն ասում է, որ շատ տղաներ իրականում իր պես են մտածում, բայց հակառակն են ասում` վախենալով իրենց ընկերների ու ծնողների վերաբերմունքից: Մինչև ամուսնանալը Սիրիայում երկար տարիներ ապրած 32-ամյա Հակոբը ապագա կնոջ իր շատ խիստ բանաձևն ուներ. նա պետք է հագներ երկար շրջազգեստ, ցածրակրունկ կոշիկներ, չխոսեր օտար տղամարդկանց հետ, նույնիսկ` ամուսնու եղբոր, սեռական կյանքի փորձ ունենալու մասին էլ` ոչ մի խոսք: Հիմա նա ամուսնացած է ուկրաինուհի Յանայի հետ, ով ժամանակին Երևանում գիշերային ակումբի մերկապարուհի է եղել:
Հակոբը մի կողմ է դրել իր բոլոր սկզբունքներն ու նախապաշարմունքները, անտեսել է հասարակության կարծիքը: Հանուն սիրո:

Ինչպես բժիշկ Անի Պետրոսյանն է պնդում, հասուն մարդը պետք է սեռական կյանքով ապրի` անկախ սեռից. " Առանց սեքսի մարդը որպես ֆիզիոլոգիական էակ գոյություն ունենալ չի կարող: Սեքսով զբաղվելով, մարդը զրկվում է ավելորդ քաշից, չի գիրանում, ազատվում է լարվածությունից, նյարդային համակարգի հետ կապված խնդիրները նույնպես պակասում են: Բացի դրանից` հետագայում նա զերծ է մնում սեռական համակարգի` մասնավորապես ձվարանների և կրծքագեղձի քաղցկեղից " : 

* Անունները փոխված են` հասկանալի պատճառներով: 
Աղբյուր`  "RBA"  ամսագիր

Նարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարանԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում
Ամենադիտված