Հայաստանում քաղաքական կուսակցություններին պետք է տարբեր կերպ ֆինանսավորել. նախարար
ՔաղաքականությունՀայաստանում քաղաքական կուսակցություններին պետք է տարբեր կերպ ֆինանսավորել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ նշել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Օրինագծում առաջարկվում է պետական ֆինանսավորում ապահովել բոլոր կուսակցություններին, որոնք խորհրդարանական ընտրություններում 3 եւ ավելի տոկոս են հավաքել։ «Նման հավասարողական մոտեցումն այդքան էլ ճիշտ չէ։ Ֆինանսավորման ադեկվատ բաշխման համար պետք է մշակել չափանիշներ»,– ասաց Հովհաննիսյանը՝ չպարզաբանելով, սակայն, թե ինչ չափանիշներ է առաջարկելու Կառավարությունը։