Պաշտոնանկություն` վարչապետի որոշմամբ
Ուշադրության կենտրոնումՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել Գագիկ Թադևոսյանին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Վարչապետի որոշման մեջ ասվում է.
"Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Գագիկ Թադևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն"։