Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը ժամանել է Երեւան
ՔաղաքականությունՀայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների հաստատած երկկողմ համագործակցության 2016 թ. ծրագրի համաձայն նոյեմբերի 28-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու պետ, գեներալ-մայոր Գենադի Կազլովսկու գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Բելառուսի պատվիրակությունը ժամանել է զինված ուժերում զորքերի եւ մարտական միջոցների ավտոմատ կառավարման ու օպերատիվ պատրաստության կազմակերպման հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով: