Բացել, թե չբացել… Բաղրամյան պողոտան
Ուշադրության կենտրոնումԱրման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կիրակի օրը, «Ոչ թալանին» նախաձեռնության որոշումը՝ էլեկտրաէներգիայի սակագների դեմ ակցիան շարունակել Ազատության հրապարակում կրկին օրակարգի առաջնային հարցում ընդգրկեց Բաղրամյան պողոտան բացել-չբացելու հարցը:
Ըստ էության, «Ոչ թալանին» նախաձեռնությունը, որը ինչպես պարզվեց որպես նախաձեռնություն կորցրել էր լեգիտիմությունը (միգուցե չէր էլ ունեցել, միայն կատալիզատորի դեր ունեցավ), համարում էր, որ պողոտան փակելու արդիականությունն արդեն չունի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակցիայի մասնակիցների ճնշող մեծամասնությունը չհամաձայնվեց այդ որոշման հետ ու շարունակեց պայքարը Բաղրամյան պողոտայում, նշանակում է, որ նրանք հավատում են, որ պայքարի հաջողության առաջին գրավականներից է ճանապարհի փակ լինելը:
Ճիշտ է՝ ներկայումս ցուցարարները «կորուստներ» ունեն զանգվածների առումով, սակայն ցուցարարների ակտիվ զանգվածի մոտ վճռականության պակաս կարծես թե չի նկատվում:
Սակայն մի հարցադրում հաստատ բացակայում է. ի՞նչ է տալու պայքարին փակ պողոտան (այն կարար լիներ ասենք, Սարյանի այգում, մատենադարանի հարակից տարածքում և այլն) և արդյո՞ք այդքան ռեսուրս ունեն ցուցարարները՝ long time խաղալու համար: