Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


ՌԴ Գլխավոր Դատախազության խորհրդային տրցակներից հանած որոշումը նոր իրողություն ԼՂ հիմնախնդրի կարգավորման քաղաքաիրավական տիրույթում

Անդրանիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օբյեկտիվ իրականության սուբյեկտիվ ընկալման արդյունքում է, որ բավականին երկար ժամանակ է արդեն՝ գրեթե մարդկային հասարակակեցության սովորութային ժամանակներից ի վեր, իրավական նորմերից մինչև ներկայիս որոշումներ ու ակտեր ընկած ճանապարհը ձգվում է քաղաքական իրականության երկայնքով:

Հայոց պատմության օբյեկտիվ իրականության ուրվապատկերին անընդհատ նշմարվել է տվյալ պատմական ժամանակահատվածում դոմինանտ քաղաքական և աշխարհաքաղաքական թելադրանքի ու մեր ազգային իրավագիտակցության անհամատեղելիությունը, որի հիմնական ուղերձում վերլուծական տարրի բացակայությունն է մեզ հասած պատմական ժառանգության մեջ լացի ու բողոքի գերակայության պատճառը: Բեռլին, Կարս, Մոսկվա, Լոզան (և ոչ միայն) հայկական հարցի միջազգային իրավունքի կանգառներ, որտեղ աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված իմպերատիվը գերակայեց իրավական այդ ժամանակ գոյություն ունեցող չափորոշիչների նկատմամբ: Իհարկե, ներկայիս իրավական նորմերն ու չափորոշիչները վաղուց դուրս են եկել <երկաթե շերեփով> հակազդվելու շրջանակից, բայց միևնույնն է իրավական գործընթացները դեռևս գտնվում են քաղաքական շահի ու աշխարհաքաղաքական գործընթավների ներքո:

Հունիսի երրորդ տասնօրյակում տեղի ունեցած ներերևանյան իրադարձությունները մի տեսակ ներքին լարվածության շղարշով էին պատել քաղաքական լրահոսը: Այդ պատճառով կարծես՝ մի փոքր խաթարվել էր իրադարձություն մասնագիտական քննարկում ժամանակագրական կապը և հստակ հայկական շեշտադրումներ պարունակող մի իրադրաձություն դուրս էր մնացել մասնագիտական հանրույթի ուշադրությունից:
ՌԴ Գլխավոր Դատախազությունը ոչ օրիանական ճանաչեց ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդի՝ Ղրիմի Ինքնավար Մարզը ՌՍԽՀ կազմից դուրս հանելու և Ուկրաինայի ԽՍՀ կազմի մեջ մտցնելու 1954թ թետրվարի 19-ի պատմական որոշումը: ՌԴ Գլխավոր Դատախազի տեղակալ Սաբինա Կելեխովան ՌԴ Պետդումայի <Արդար Ռուսաստան> խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի՝ ավելի վաղ ՌԴ Գլխավոր դատախազություն ուղարկած հարցադիմումին ի պատասխան՝ նշում է, որ Ղրիմի անցումը Ուկրաինայի ԽՍՀ-ին չի համապատասխանել, ոչ ԽՍՀՄ, ոչ էլ ՌՖՍՀ Սահմանադրության, այլ ընդամենը եղել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի այնժամվա նախագահ Նիկիտիա Խրուշչովի նախաձեռնությունը:

Վերոնշյալ հանգամանքը հնարավորություն է տալիս Ղրիմի անցումը դիտարկել որպես ոչ օրինական, քաղաքական փաստաթուղթ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՌԴ Գլխավոր Դատախազության որոշումը ուկրաինական ներկայիս ճգնաժամի շրջանակում կայացված քաղաքական որոշում է, որը ՌԴ բարձրագույն իշխանությունների կողմից պահի գերակայությամբ ընդունված իրավական լուրջ սայթաքում էր, ինչը իրավական տեսանկյունից հետագա վերաձևումների բավականին լայն հնրարավորություններ է պարունակում: 

ԽՍՀՄ փլուզման բելովեժյան տարբերակը կարծես՝ իրավական առումով իր հետ պատմության գիրկը տարավ խորհրդային իրականության խութերն ու անհարթությունները: ՌԴ բարձրագույն իշխանություններին հաջողվել էր կապարակնքել խորհրդային <ստատուս քվոյի> անձեռնամխելիությունը, սակայն վերջին աշխարհաքաղաքական ելևէջումները ստիպեցին վերջիններիս քանդել խորհրդային կծիկը, ինչը իրավական նախադեպի դերակատարում կարող է ունենալ: 

Չնայած ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյաին շուրջ ձևավորված բացասական ֆոնին՝ վերջինիս ու իր գլխավորած թիմի մասնագիտական կարողությունները թույլ կտան օգտագործել ՌԴ Գլխավոր Դատախազության վերոնշյալ որոշմը որպես նախադեպ ու պատմաիրավական զուգահեռների միջոցով կազմել իրավական փաստաթուղթ, որտեղ պետք է գերակայի հետևյալ հարցադրումը:

Արդյո՞ք էր համապատասխանում ԱԽՖՍՀ և ՀԽՍՀ օրենքներին 1921թ հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովկասյան Պլենումի արտահերթ նիստի որոշումը, որով ԼՂ և Ադրբեջանի ԽՍՀ միջև առկա սերտ տնտեսական կապերի քաղաքական հիմնավորումը հիմք հանդիսացավ, որպեսզի ԼՂ հանձնվի Ադրբեջանի ԽՍՀ-ին:

Ի դեպ, եթե Նախիջևանի և Ջավախքի պատմականորեն ոչ օրինաչափ անցումը համապատասխանաբար Ադրբեջանի և Վրաստանի ԽՍՀ-ներին տեղի է ունեցել միջազգային ու միջպետական համաձայնագրերի արդյունքում (որոնք, ինչպես գիտենք, իրավական տեսանկյունից գերակայություն ունեն ներքին օրենսդրական բազայի նկատմամբ) իրավական առումով գրեթե անխոցելի են, ապա ԼՂ հարցում խորհրդային շղարշի ներքո կայացած գործարքը աչքի է ընկնում իրավական փնթիությամբ:

Պետք է նշել՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունը բավականին լավ միջավայր է ստեղծել խորհրդային իրականության ցավալի անհարթությունը ջրի երես հանելու համար:
Վերջին օրերին ՀՀ-ում սկիզբ առած սոցիալական դժգոհությունների հետնապատկերին ՌԴ և Հայաստանի բարձրագույն իշխանությունների միջև նշմարվող սիրախաղի շրջանակը կարող էլ ավելի ընկալելի բնույթ հաղորդել իրավական խնդրի քաղաքական ընկալմանը:

Համապատասխան մասնագիտական աշխատանքի դեպքում 1921թ հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովկասյան Պլենումի և 1954թ փետրվարի 19-ի ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդի որոշումների միջև առկա, հստակ իրավագիտական զուգահեռների անցկացումը (ի դեպ, գործընթացի շարունակականության ապահովման համար Հայաստանը կարող է կանգ չառնել անգամ Ղրիմի անցումը ՌԴ-ին օրինական ճանաչելու առաջ) նոր հարթակ կարող է ձևավորել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ և էականորեն կզսպի միջազգային հանրույթի շրջանում ադրբեջանական սին վայնասունի տարածմանը:

Կարող ենք արդյո՞ք, միանշանակ ցույց կտա ժամանակը, բայց որ վաղուց արդեն ժամանակն է խորհրդային իրականության խութերից և անհարթություններից եկող բողոքն ու վայնասունը փոխարինենք միջազգային հարթակներում ընկալելի ու իրավաչափ գործողություններով, արդեն վաղուց կայացած փաստ է:

ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Ամենադիտված