Նոր խորհրդարանում կաշխատենք մինչեւ կեսգիշեր. Հովհաննես Սահակյան
ՔաղաքականությունՆոր խորհրդարանում, եթե կարիքը լինի, կաշխատենք մինչեւ կեսգիշեր։ Այս մասին նոյեմբերի 29-ին ԱԺ–ում ասել է ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով ԱԺ նոր Կանոնակարգի մասին գործընկեր Վարդան Այվազյանի հարցին։ Այդ օրինագիծը կազմել են ՀՀԿ–ի եւ ՀՅԴ–ի պատգամավորները։
Այվազյանը նշեց, որ շատ օրինագծեր եզրակացություն են ստանում հանձնաժողովներում, իսկ լիագումար քննարկմանը ստիպված են սպասել 1–2 տարի։
Դրան ի պատասխան՝ Սահակյանը նշեց, որ նոր խորհրդարանում ստիպված են աշխատել այնքան, մինչեւ սպառվի օրակարգը։ «Մենք աշխատանքը կսկսենք առավոտյան ժամը 10-ին եւ կաշխատենք մինչեւ երեկո, եթե պետք եղավ՝ մինչեւ կեսգիշեր։
Իսկ եթե քառօրյա նիստում օրակարգը չսպառվի, նիստը կշարունակվի նաեւ հաջորդ շաբաթ՝ առնվազն 3 օր»,– ասաց Սահակյանը։