Պատգամավորը չպետք է քվեարկության փոխարեն սուզվի սաունան. Զոհրաբյան
ՔաղաքականությունՊատգամավորը չպետք է քվեարկության փոխարեն սուզվի սաունան։ Այս մասին նոյեմբերի 29-ին խորհրդարանում ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ելույթ ունենալով «ԱԺ կանոնակարգի մասին» օրինագծի քննարկումների ժամանակ։
Նախագծում նշվում է, որ եթե պատգամավորը քվեարկության ժամանակ բացակայում է, ապա կարող է իր ձայնը փակ ծրարով հանձնել քարտուղարություն։
«Այդ դեպքում պետք է նշված լինի, որ այդպես կարելի է վարվել միայն պաշտոնական գործուղումների ժամանակ։ Իսկ եթե նա վետերոկում նստած է կամ սուղվել է սաուանի մեջ, դե կներեք։ Այլ բան է, եթե խորհրդարանի խոսնակը պատգամավորին պաշտոնապես գործուղում է սաունա»,– ասել է նա։