Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Երբ կտեսնեք, որ էլի ունեցաք նույն տխուր արդյունքը, ինչպես նախորդ դեպքերում,կ արդացեք սա

Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Երբ կտեսնեք, որ էլի ունեցաք նույն տխուր արդյունքը, ինչպես նախորդ դեպքերում ու կմտածեք, որ Ելք ու Հույս չկա, կարդացեք սա: Ու եթե ներքոբերյալը հասու կլինի ձեզ, տեղյակ պահեք:

Իսկ ես էլ չեմ զբաղեցնի ձեզ իմ շեղող մտքերով.... 
----------
Դարերի բերումով հայ ժողովուրդն ստեղծել է բարոյահոգեբանական, հասարակական, միջանձնային հարաբերությունների իռացիոնալ մի միջավայր, որը կաշկանդում է իր իսկ արդյունավետ զարգացումը, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում սպառնում սեփական անվտանգությանը: Լուծման ռացիոնալ առաջարկները, ինչպես նշվել է սույն գրքի այլ հատվածներում, դժվար թե ի զորու լինեն շտկել իրավիճակը պահանջվող ժամկետում: Հարկավոր է ունենալ իռացիոնալ այս վիճակը ջարդելու ունակ համակարգ: Եվ որպես այդպիսին ներկայանում է կոնսերվատիվ հեղափոխության իրականացումը` գրեթե այլընտրանք չունենալով: Այս հեղափոխության դեպքում, ինչպես արդեն ասվել է, հասարակությունը ժամանակի մեջ ոչ թե առաջ է գնում, այլ` ետ դեպի իր անցյալի որևէ հերոսական, ընդօրինակման արժանի փուլը: Եվ խոսքն ամենևին ամբողջական վերադարձի մասին չէ, քանի որ պահպանման ենթակա է ոչ թե կոնկրետ պատմական կացութաձևը, այլ անխորտակելի արժեք ունեցող սկզբունքների համակարգը:
...Կոնսերվատիվ հեղափոխություն իրականացնելու համար հարկավոր է, որպեսզի Նվիրյալների խումբը, որի կազմում դասական քաղաքագետներից բացի պարտադիր ընդգրկվելու են և խմբի հիմքն են կազմելու էզոթերիկայից և ոչ ստանդարտ առնչություններից տեղյակ մարդիկ, 
- հստակորեն ձևակերպի լուծման կարիք զգացող, հասարակության առջև ծառացած ԽՆԴԻՐԸ, որի կարգավորումը կհանգեցնի ազգային վերափոխման,
- ընդունի, որ մարդու գեների մեջ խտացված է իր ժողովրդի ողջ անցյալը և համապատասխան ազդման (ոչ ստանդարտ) համակարգի գործողության շնորհիվ հնարավոր է մարդու մոտ գրգռել նրա պատմության այս կամ այլ շրջանի ՙգենային կոդը՚, 
- պարզի, թե մեր պատմության հերոսական ո"ր շրջանը կարելի է համարել վերականգնման արժանի, վեր հանի այդ ժամանակվա արժեքային համակարգը,
- ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ մասին ունեցած բավարար տեղեկությունների հիման վրա մշակի ԳԵՐՆՊԱՏԱԿ, որը կլինի ներդաշնակ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻՆ և որին ձգտելու ճանապարհին հասարակությունը կլուծի իր առջև դրված ԽՆԴԻՐԸ, 
- գիտակցի, որ մարդու հնարավորությունները չեն սահմանափակվում ներկա, պարզունակ դրսևորումներով և որ մարդու հոգու ԳԱՂՏՆԻ ՈՒԺԻ բանալին գտնելու դեպքում կարելի է անճանաչելիորեն կերպափոխել նրան,
- ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻՑ և ԳԵՐՆՊԱՏԱԿԻՑ ելնելով` սահմանի ազգի համար համամարդկային առաքելություն, որի առկայությունն արմատապես կփոխի հայի վերաբերմունքն իր ազգակցի հանդեպ և վերջինս բնազդային ՙթշնամուց՚ կվերածվի գաղափարակրի և զինակցի` մեծ իդեալին հասնելու ճանապարհին, 
- մշակի մարդու ենթագիտակցության վրա գրոհելու համար (հանրային գիտակցության խաթարված լինելու պատճառով) նախատեսված Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգ, որը նպատակ կունենա արթնացնել նրա գենային հիշողությունը:
Կոնսերվատիվ հեղափոխություն իրականացրած այլ ժողովուրդների վերը ներկայացված փորձը հաշվի առնելով, ցանկալի է, որ Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգն իր մեջ ներառի`
- Արտառոց հատկանիշներով օժտված, Տիեզերակարգին ու մարդու գաղտնի հնարավորություններին տեղյակ Առաքելակիր-առաջնորդի(ների) կայացումը,
- հանրության մոտ Առաքելակիրառաջնորդի սպասման ձևավորումը, առաջնորդ, ով կվերադարձնի հերոսական հին շրջանը, 
- հայրենիքի սրբացված ընկալման հաստատումը հանրության մոտ,
-վեհության դրդող ծագումնաբանական տեսության մատուցումը,
- հայկական ավետարանի կազմումը` կրոնահավատքային անհրաժեշտ փոփոխությունների իրականացմամբ, 
-հայկական էպոսի և բանահյուսության մյուս դրսևորումների մեջ առկա գաղտնիքների պարզումը և քաղաքականության գործիքները դրանցով շաղախումը,
- հերոսական հին շրջանի հանդեպ կարոտի առաջացումը, 
- հայի բարոյական կոդեքսկանոնագրքի կազմումը,
- հանրությանն ակտիվացնելու կամ զգոն պահելու համար ներքին (եթե անհրաժեշտությունը կա) և արտաքին թշնամու կերպարի ձևավորումը,
- ազդու կարգախոսների ստեղծումը,
- ազգը միավորող թագավորների, հերոս հայորդիների կերպարների ստեղծումը,
ազդման ոչ ստանդարտ մեթոդներին տիրապետող հռետորների ձևավորումը, 
-ժողովրդական զանգվածներին ոգևորող, նրանց գործողությունների տրամադրող գրավոր փաստաթուղթ-քարոզչամիջոցի ստեղծումը,
- ենթագիտակցության վրա շռնդալից ազդեցության ունեցող, գիտակցությունը շրջանցող երաժշտության (համակարգի) ստեղծումը,
- հանրային գիտակցության վրա ազդող ծեսերի, տոների ստեղծումը,
- վերիշխանական բարոյական դատարանի ստեղծումը, 
- մոգական խորհրդանիշների ստեղծումը, 
- հասարակության ոգևորումը նրա դրական հատկանիշների ներկայացմամբ,
- հաշվի առնելով հայի զգացմունքային լինելը` դեպի նրա սիրտ տանող ՙճանապարհի՚ հայտնաբերումը, 
- խստագույն կանոնակարգով առաջնորդվող էլիտայի ձևավորումը,
- համապատասխան հասարակական Շարժման ստեղծումը, 
- հասարակական աջակցությունն ապահելու նպատակով Շարժման արտաքին գործունեության կառնավալային պրակտիկայի կիրառումը, 
- Շարժումը հանրությանը որպես ուժի կրողի ներկայացումը և այլն:

Այս խնդիրները լուծելուն զուգընթաց անհրաժեշտ է իրականացնել հասարակության կազմակերպում ներքևից, քանի որ մեր հանրությունն իր պատմության պատճառով որպես սոցիում գոյություն չունի և այն իրենից միայնակ անհատների բազմություն է ներկայացնում: Հանրությանը հարկավոր են փոքրիկ հաղթանակներ, որոնց ձեռքբերման ճանապարհին մարդիկ կհամոզվեն, որ երկրում իրենցից ինչ-որ բան կախված է և հավաքանությունն իսկապես իրենից ուժ է ներկայացնում: Առանձին խմբերի, շերտերի, դասերի համախմբումը կարելի է իրականացնել մասնագիտական (արհմիութենական), սոցիալական, իրավական խնդիրների շուրջ` Նվիրյալների աչալուրջ կառավարման ներքո, որպեսզի համախմբման փորձերը չձախողվեն և պատճառ չդառնան նոր հուսալքությունների:

2007, հատված ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ գրքից

 

ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Ամենադիտված