Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ Վրաստանի վարչապետ վերանշանակվելու առթիվ
ՔաղաքականությունՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am_ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ առկա փոխգործակցության ներուժն ու գործընկերությունը խորացնելու երկու բարեկամ երկրների հաստատակամությունը կնպաստի հետագայում եւս շարունակաբար զարգացնելու եւ նոր խթան հաղորդելու հայ եւ վրացի ժողովուրդների միջեւ ձեւավորված եղբայրական հարաբերություններին ու փոխշահավետ համագործակցությանը: