Ակցիան միանշանական քաղաքականցվեց
BlogԿարեն Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ժառանգության կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Բաղրամյան պողոտայում քաղաքական է, այլ ոչ թե քաղաքացիական կամ ապաքաղաքական:
Միգուցե ակցիայի բոլոր մասնակիցները չեն, որ կիսում են Սանասարյանի տեսակետը, սակայն երեկվանից տեսանելի է, որ ինչ Սանասարյանը միացել է ակցիային փորձում է նախաձեռնություն իր վրա վերցնել:
Հաշվի առնելով Սանասարյանի ակտիվ դերը նաև այլ ակցիաների ժամանակ, հասկանալի է, որ եթե ողջ ամբողջությամբ, ապա գոնե որոշումների կայացման հարցում Սանասարյանը փորձելու է ազդեցություն ձեռք բերել:
Ակցիայի քաղաքականացումը այս պահին չի դիտարկվում լավ կամ վատ հեռանկարի տեսանկյունից, այս պահին միայն փաստում ենք, որ ակցիա մտավ քաղաքականացման փուլ: