Ռուսաստանն ու Թուրքիան բոլոր հնարավորություններն ունեն համագործակցելու համար. Մեդվեդեւ
ՔաղաքականությունՌուսաստանն ու Թուրքիան բոլոր հնարավորություններն ունեն տնտեսական եւ հումանիտար ոլորտում համագործակցելու, խոշոր համատեղ նախագծերն իրականացնելու համար։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք հնարավորություններ ունենք դրանք զարգացնելու, խոշոր համատեղ նախագծերն իրականացնելու համար։ Դրանք շատ են, եւ այս հանդիպման խնդիրն է լրացուցիչ խթան հաղորդել տնտեսական, ներդրումային, հումանիտար համագործակցությանը»,– ասել է Մեդվեդեւը։
ՌԴ վարչապետը նշել է, որ ուրախ է անձամբ ծանոթանալ թուրք վարչապետի հետ։ «Սա մեր առաջին հանդիպումն է պարոն Յըլդըրըմի հետ, առհասարակ վերջին մի քանի տարում վարչապետերի առաջին հանդիպումը՝ հաշվի առնելով հարաբերությունների բարդ շրջանը»,– ասել է Մեդվեդեւը։