Էս շարժումը դեռ լավ չենք հասկացել ու հին կարծրատիպերով ենք դատում
Ուշադրության կենտրոնումԱրսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մտածում եմ, որ էս շարժումը դեռ լավ չենք հասկացել ու հին կարծրատիպերով ենք դատում, չնայած երեույթը նոր ա:
Օրինակ, ասում են «Աստված չտա մեկը գա ու իրանով անի էս ալիքը»: Ուզում եմ պատկերացնել էդ ինչ ա նշանակում ու ոնց պետք ա իրանով անի: Ու հասկանում եմ, որ դա այդքան էլ հեշտ չէ: Ասենք, Բենիամինը թռնի աղբարկղի վրա ու ասի «գնանք Բաղրամյանի արձանի ձիու ոտերը ջարդենք», մի 15 հոգի էլ համոզի, հետո՞:
Ու հենց այդ պատճառով ոչ մի վատ բան էլ չեղավ, Օպերա գնալով էլ չպառակտվեց իրականում /ստեղմենակ Հրանտի ասած բարոյական խնդիրը կար, էն էլ իմ կարծիքով, պահի լարվածությունն ու անփորձությունն էր պատճառը/: Ու առաջին դեպքն ա, երբ առաջնորդ չասեմ՝ մոդեռատորների քայլերը ու որոշումները հենց տեղում հենց հիմա քննադատելի ու քննարկելի են:
Ու սա իրոք զիլ ա: Սա կամավոր գիտակցված կազմակերպվածություն ա աննախադեպ ազատ միջավայրում, ի տարբերություն, օրինակ, կուսակցական միջոցառումների: Կամ Րաֆֆու դեպքը, երբ ինքը հաստատ պատճառ չէր, այլ առիթ, բայց ստիպված դիրիժոռություն էր անում առանց պարտիտուրայի: