Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Բաքուն միտումնավոր եւ շարունակաբար այրում է կամուրջները երկու ժողովուրդների միջեւ. Նալբանդյան

Բաքուն միտումնավոր եւ շարունակաբար այրում է կամուրջները երկու ժողովուրդների միջեւ: Այս մասին, դեկտեմբերի 8-ին, Համբուրգում ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների 32-րդ խորհրդի նիստում իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան:

Նա, մասնավորապես, ասել է.

«Ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ հարձակումը հակամարտության ամենավտանգավոր սրացումն էր 1994թ.-ից ի վեր, երբ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագիրը: 

Ադրբեջանի ագրեսիան զուգորդվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, ինչն ակնհայտ փորձ էր` ահաբեկելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Երբ ԵԱՀԿ մասնակից պետությունները խստորեն դատապարտում էին ԴԱԻՇ-ի կողմից իրականացվող վայրագությունները, նրանցից շատերը նույնիսկ չէին էլ պատկերացնում, որ նմանատիպ զազրելի հանցագործություններ կարող են կատարվել ԵԱՀԿ տարածաշրջանում, ԵԱՀԿ մասնակից երկրի կողմից: Այս վայրագությունների, ներառյալ` գլխատումների կադրերը փառաբանվեցին ադրբեջանական լրատվական միջոցներով:

Ոճրագործները հրապարակավ պարգեւատրվեցին իշխանությունների կողմից: 

Այս անմարդկային դաժանությունները հիշողության մեջ արթնացրեցին անցյալի սարսափները: Այս տարի լրանում է Լեռնային Ղարաբաղի եւ դրա հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակչության բռնի տեղահանման 25-րդ տարելիցը: Դրան նախորդել էին հայերի բռնի տեղահանումներն ու ջարդերը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, ապա նաեւ Լեռնային Ղարաբաղի Շահումյանի եւ Մարտակերտի շրջաններում: Ապրիլին խաղաղ բնակչության դեմ իրագործված վայրագությունները ակնհայտորեն ցույց տվեցին, որ Ադրբեջանի մոտեցումներում ոչինչ չի փոխվել: Հերթական անգամ վերահաստատվեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ձգտումն արդարացի էր ինչպես անցյալում, այնպես էլ՝ ներկայումս:

Ապրիլի քառօրյա ռազմական գործողությունները Բաքվի կողմից որդեգրած երկարամյա քաղաքականության գագաթնակետն էին: Բազում գործոններ պարզ ցուցադրում են, որ Ադրբեջանը վաղուց էր ընտրել ռազմական գործողությունների ճանապարհը, եւ մենք շարունակաբար բարձրաձայնել ենք դրա մասին, այդ թվում՝ Նախարարական խորհրդի մակարդակով:

Առաջին. բնակչությանը խաղաղության նախապատրաստելու փոխարեն, ինչի վերաբերյալ կոչերով հանդես են եկել Մինսկի խմբի համանախագահները, Բաքուն տարիներ ի վեր սաստկացրել է հակահայկական քարոզչությունը: Ադրբեջանցի հայտնի գրողի գրքերը կրակի մատնվեցին Բաքվի փողոցներում միայն այն պատճառով, որ նա ճշմարտությունն էր բարձրաձայնում հայկական ջարդերի վերաբերյալ եւ հանդես գալիս հաշտեցման կոչերով: 

Խոսքը սոսկ գրքերի մասին չէ. Բաքուն միտումնավոր եւ շարունակաբար այրում է կամուրջները երկու ժողովուրդների միջեւ: «Այնտեղ, որտեղ այրում են գրքերը, ի վերջո կայրեն մարդկանց»: Գերմանացի դասականի խոսքերը բազմիցս ապացուցել են իրենց ճշմարտացիությունը: Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի 2016թ. զեկույցում նշվում է. «Քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները եւ լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»: 

Համբուրգի նախարարական խորհրդի նախօրեին Ադրբեջանի ղեկավարությունը կրկնեց իր նկրտումները` պնդելով, թե ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Հայաստանի Հանրապետության տարածքները, ներառյալ` մայրաքաղաքը, ադրբեջանական հողեր են, եւ կգա օրը երբ նրանք այնտեղ կվերադառնան: Ի՞նչ է սա, եթե ոչ տարածքային անթաքույց պահանջ ԵԱՀԿ մասնակից հարեւան երկրի նկատմամբ՝ ի հեճուկս այս կազմակերպության հիմքում ընկած ընդհանուր արժեքների:

Երկրորդ. ծանր զինատեսակների սրընթաց կուտակումը, ինչն իրականացվում է սպառազինությունների վերահսկման միջազգային համաձայնագրերի կոպտագույն խախտումներով, խոսում է ռազմական լուծման գնալու Ադրբեջանի հանդգնության մասին: Համաձայն 2015թ. միջազգային զեկույցների` Ադրբեջանը զենքերի հիմնական տեսակների խոշորագույն ներմուծողն էր Եվրոպայում: 

Երրորդ. համանախագահների կողմից առաջ քաշված վստահության ձեւավորման միջացառումների մերժումը, ինչպիսիք են՝ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը եւ ԵԱՀԿ դիտորդական կարողությունների ընդլայնումը, վկայում է, որ Ադրբեջանը ձգտում է սահմանափակել հակամարտության գոտում միջազգային մշտական ներկայությունը` ռազմական գործողությունների դիմելիս կաշկանդված չլինելու նպատակով: Այստեղ` ԵԱՀԿ-ում, այս մասին առավել քան տեղյակ են, քանի որ վստահության ձեւավորման միջոցների վերաբերյալ այս առաջարկները շարունակաբար արգելափակվել են Ադրբեջանի կողմից, երբ ԵԱՀԿ-ում կոնսենսուսի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան ֆինանսական հատկացումներ իրականացնելու համար։ 

Չորրորդ. Ադրբեջանի ղեկավարությունն իր ռազմատենչ դիրքորոշման եւ հռետորաբանության մեջ երբեք չի խորշել խոստովանել, որ պատերազմը հնարավոր տարբերակ է: Որքան խորանում են ծայրահեղ հայտարարությունների ու անզիջում դիրքորոշումների մեջ, այնքան դառնում են սեփական հռետորաբանության գերին: Բաքվի ուժի սպառնալիքները մշտապես ուղեկցվում են իրադրության առավել վտանգավոր սրմամբ՝ հրադադարի առավել հաճախ խախտումներով, ծանր զինտեխնիկայի կիրառմամբ եւ դիվերսիոն ներթափանցման փորձերով: 

Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը համանախագահների հետ միասին մշտապես ջանքեր են գործադրում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Ե՛վ Հայաստանը, եւ՛ Լեռնային Ղարաբաղը սկզբունքորեն դեմ են ուժի կիրառմանը: Սա է հայկական ու ադրբեջանական մոտեցումների առանցքային տարբերությունը: 

Ի պատասխան եռանախագահ երկրների կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը դատապարտող հայտարարությունների` Բաքուն շարունակ պնդում է, որ միջազգային իրավունքը առ ոչինչ է եւ միայն ուժի միջոցով է հնարավոր լուծել խնդիրները, ինչի մասին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը կրկին անգամ հայտարարեց համբուրգյան հանդիպումից օրեր առաջ։ ԵԱՀԿ նախարարական հանդիպման նախօրեին ռազմատենչ հայտարարություններն ուղեկցվեցին լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմամբ՝ զինված ուժերի գրեթե ողջ անձնակազմի` 60 հազար զինվորների, ավելի քան 150 տանկերի, 700 հրթիռային ու հրետանային համակարգերի եւ ռազմական ավիացիայի ավելի քան 50 միավորների մասնակցությամբ, ինչը տեղի ունեցավ ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի կոպտագույն խախտումներով։ 

Հինգերորդ. առավելապաշտական ու անզիջում կեցվածքը բանակցությունների սեղանի շուրջ, համանախագահ երկրների առաջարկների մերժումը` անգամ նրանց վերջնական փուլում, ինչպես դա եղավ 2011թ. Կազանի գագաթաժողովի ժամանակ, եռանախագահների առաջարկների մշտական աղճատումը եւ այլ ձեւաչափերում միջնորդության առեւտուր անելու փորձերը վկայում են, որ Ադրբեջանը ձգտում է խաթարել բանակցությունները եւ ժամանակ շահել իր ռազմական կարողություններն ընդլայնելու համար: Պատահական չէ, որ համանախագահներն իրենց հրապարակային հայտարարություններում կոչ են անում Բաքվին ձեռնպահ մնալ նման կեցվածքից: 

Մենք համոզված ենք, որ ապրիլյան ագրեսիան մինչ օրս Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության գագաթնակետն էր, սակայն ոչ դրա ավարտը: Ադրբեջանը փութաջանորեն թաքցնում է ապրիլյան ագրեսիայի արդյունքում կրած իր ռազմական կորուստները` փորձելով արդարացնել իր արկածախնդրության բարձր գինը: Սակայն, անշուշտ, չի կարող թաքցնել այն փաստը, որ մարդկային կորուստների հետ մեկտեղ դրա զոհ է դարձել նաեւ խաղաղության գործընթացը: 

Ապրիլյան ագրեսայի հետեւանքները հաղաթահարելու եւ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով համանախագահ երկրները կազմակերպել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ երկու գագաթաժողով` մայիսին Վիեննայում եւ հունիսին Սանկտ-Պետերբուրգում:

Նախեւառաջ, հրամայական է իրականացնել այն, ինչը շեշտվել էր ու ինչի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել այդ գագաթաժողովների ընթացքում, այն է` հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը, հրադադարի 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի լիակատար իրականացումը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնումը:

Հայաստանը համաձայնել է առաջ շարժվել այս հիմքի վրա: Ադրբեջանը չի հարգում այդ պայմանավորվածությունները: Սկզբից եւեթ Բաքուն հրաժարվեց կյանքի կոչել հետաքննության մեխանիզմի վերաբերյալ պայմանավորվածությունը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի դիտորդական առաքելության կարողությունների ընդլայնմանը, ապա Բաքուն փորձում է ոչ միայն խաթարել այդ առաջարկի իրականացումը, այլ անգամ խոչընդոտել հակամարտության գոտում վերջինիս կողմից ներկայումս իրականացվող գործողությունները՝ խախտելով առաքելությանը ԵԱՀԿ կողմից տրված մանդատը։ Ադրբեջանը ձգտում է բարդացնել դիտորդների աշխատանքը՝ փորձելով նրանց պահել հակամարտության գոտուց որքան հնարավոր է հեռու եւ նվազեցնել նրանց արագ արձագանքելու կարողությունը: ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ամրապնդումը ենթադրում է ոչ թե վերջինիս թիմի զուտ թվական աճ, այլ նրանց տեղակայում շփման գծի երկայնքով, իրականացվող դիտորդական առաքելությունների հաճախականության եւ արդյունավետության բարձրացում: Երբ խոսքը գնում է հակամարտության գոտում բնակվող մարդկանց անվտանգության մասին, ճղճիմ սակարկությունը տեղին չէ: 

1994 եւ 1995թթ. զինադարարի համաձայնագրերի վավերականությունը կասկածի տակ դնելու Բաքվի փորձերը ձախողվեցին, քանի որ համանախագահ երկրները հստակորեն եւ վճռականորեն վերահաստատեցին, որ այս համաձայնագրերի դրույթներն անժամկետ են եւ դրանք պետք է խստորեն հարգվեն: Այս հակամարտության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը: Ուժ օգտագործելու շարունակական սպառնալիքները, եւ դրա կիրառումը ապրիլին, լուրջ վնաս հասցրեցին խաղաղության գործընթացին եւ մեծապես նպաստեցին ստատուս քվոյի պահպանմանը: Ուստի, ստատուս քվոյի հաղթահարումը նախ եւ առաջ պահանջում է հրաժարվել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից: 

Երբ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաեւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից, ապա խաթարում է ոչ միայն դրանց իրագործումը, այլեւ վնասում է խաղաղության ողջ գործընթացը, քանի որ նպաստում է Բաքվի հետ ձեռք բերված որեւէ պայմանավորվածություն երբեւէ կյանքի կոչվելու հույսի նույնիսկ նշույլների վերացմանը։ Վստահության բացակայության ներկա պայմաններում համանախագահ երկրներն առավել հաստատակամ կերպով պետք է հետամուտ լինեն Ադրբեջանի կողմից իր հանձնառությունների կատարմանը: Այս համաձայնությունների բարեխիղճ եւ առանց նախապայմանների իրագործումը կարող է դուռ բացել վստահության վերահաստատման համար, ինչն առանցքային նախապայման է հիմնահարցի հանգուցալուծման համար՝ հիմնված միջազգային իրավունքի երեք սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության վրա։ Դրանք հակամարտության կարգավորման տարրերի հետ միասին համանախագահ երկրների կողմից շարունակաբար ներկայացվել են որպես միասնական անբաժանելի մեկ ամբողջություն:

Հայաստանում է գտնվում Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք գրասենյակը, ինչը ինքնին վկայում է բոլոր երեք հարթություններում ԵԱՀԿ հանձնառությունների կատարման հարցում մեր հավատարմության մասին:

Ադրբեջանն արդեն իսկ փակել է Բաքվում ԵԱՀԿ դաշտային առաքելությունը, իսկ այժմ շարունակական փորձեր է ձեռնարկում խոչընդոտելու երեւանյան գրասենյակի մանդատի իրագործումը։ Սա եւս մեկ անգամ ցուցադրում է այդ երկրի իրական վերաբերմունքը ոչ միայն Հայաստանի, այլեւ ԵԱՀԿ-ի ու այդ կառույցում իր հանձնառությունների հանդեպ: Վստահ ենք, որ Ադրբեջանին չպետք է հնարավորություն ընձեռնվի «արտահանելու» մարդու իրավունքների վերաբերյալ իր ռեպրեսիվ ընկալումը: Բաքվին պետք է հստակ զգուշացնել, որ այս գործում այն չի կարող հույսը դնել ուրիշների հանցակցության վրա»:

Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, ԳեղաՈւիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով
Ամենադիտված