ԼՂՀ Կառավարությունը պարզաբանել է փոխվարչապետի ինստիտուտի բացակայության վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը
Ուշադրության կենտրոնումՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԼՂՀ Կառավարությունը պարզաբանել է 2015 թվականի հունիսի 30–ին գումարված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում պատգամավորների հավանությանն արժանացած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող ոչ ճշգրիտ լուրերը (մասնավորապես՝ փոխվարչապետի ինստիտուտի բացակայության վերաբերյալ):
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ պատգամավորների քննարկմանը դրված օրինագծում ներկայացված էր նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների նոր կառուցվածքը: Իսկ Արցախի Հանրապետության Սահմանադրության 99- րդ հոդվածի 3-րդ կետն ամրագրում է կառավարության կազմը՝ բաղկացած վարչապետից, փոխվարչապետից և նախարարներից: Այսինքն՝ Արցախի Հանրապետության փոխվարչապետի, ինչպես և վարչապետի պաշտոնները, ընդգրկված են կառավարության կազմում՝ որպես առանձին ինստիտուտներ, այլ ոչ թե կառուցվածքում:
Հետևաբար, փոխվարչապետի ինստիտուտը շարունակելու է գործել ԼՂՀ կառավարության կազմում, ինչպես ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ: