Գլխավոր արգելակը
Ուշադրության կենտրոնումԱրմեն Զատիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեր երիտասարդության գլխավոր արգելակը ամբողջ պատմության ընթացքում ողբ ու գաղթ, սուգ ու լաց, վախ ու սարսափ, խաբվածություն ու հուսահատություն, մատնություն ու դավաճանություն տեսած, «ըմբռնումով» ապրած իրենց ծնողներն են: Այսօր էլ, իրենց իսկ զավակների ազգային զարթոնքի մեջ, շարունակում են դավաճաններ փնտրել, սրա կամ նրա մարդ գտնել, սրա կամ նրա մատը խառը տեսնել:
Մեկա սաղ սութ ա, էս սաղ թատրոն ա, դրանց դեմ խաղ չկա, ասում են ու արգելակները քաշում՝ «հին տոմարով» ապրող հայրիկ մայրիկներն ու տատիկ պապիկները: Ակամայից սկսում էս ինքդ էլ կասկածել, արդյո՞ք այս մարդիկ ցանկանում են փոխված տեսնել իրենց զավակների տխուր կյանքը, թե՞ վիզները ծուռ, իրենց փեշից կապած, արգելակները քաշած ցանկանում են շարունակել հայոց պատմության անփոփոխ խարխափը՝ բազբադարյա ողբը...