«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ


Վտանգավոր հորդորներ

Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և շեշտել, որ հանձնաժողովը պետք է Ամանորին ընդառաջ ուշադիր լինի՝ չհիմնավորված գնաճը բացառելու համար: Միաժամանակ վարչապետը նշել է, որ դա չպետք է բերի տնտեսվարողի նկատմամբ ավելորդ ուշադրության: Վարչապետ–Արտակ Շաբոյան հարաբերություններն այս հորդորների ֆոնին պետք է ասել, որ բավական հետաքրքիր նրբերանգներ են ձեռք բերում: Մինչ այս, մենք անդրադարձել էինք գարեջրի շուկայի վերաբերյալ վարչապետի հորդորին, որում Կարեն Կարապետյանը կոչ էր անում հանգիստ թողնել այդ շուկան՝ կապված «Երևան գարեջուր» ընկերությանը ՏՄՊՊՀ–ի տուգանելու որոշման հետ: 

Ակնհայտորեն տպավորություն է ստեղծվում, որ վարչապետը դժգոհ է հանձնաժողովի աշխատանքներից և չի թաքցնում դա: Ավելի հետաքրքիր է այն փաստը, որ Արտակ Շաբոյանն իր հերթին լռելյայն կերպով համաձայնվում է վարչապետի հետ:
Այս առումով պետք է ասել, որ հանձնաժողովի աշխատանքներից անզեն աչքով էլ դժվար է գոհ լինել՝ նկատի ունենալով հայաստանյան տնտեսական դաշտում առկա բացասական երևույթները, և այս տեսանկյունից մինչ Կարեն Կարապետյանը նույնպես հանձնաժողովի աշխատանքներից դժգոհություն եղել է: Սակայն ավելի հետաքրքիր է այն, թե, ի վերջո, ինչպիսի զարգացումների կհանգեցնեն կառավարություն–ՏՄՊՊՀ ակնհայտ դարձող դիմակայությունը: 

Անշուշտ, վարչապետն իր խոսքում շեշտում է, որ հանձնաժողովն անկախ մարմին է և իր իրավասությունների ներքո չէ ուղղորդել նրա գործունեությունը, սակայն եթե այս իրավիճակին գումարում ենք վարչապետի դժգոհությունը Արտակ Շաբոյանից և ՏՄՊՊՀ–ից, ապա կարող ենք ենթադրել, որ Կարեն Կարապետյանը փորձում է կամ հանձնաժողովի աշխատանքները տեղափոխել իր կամ իր կառավարության որդեգրած սկզբունքների ուղեծիր, կամ էլ պարզապես ազատվել Շաբոյանից որպես կադր:

Նման իրավիճակում դժվար է ասել, թե որ ելքն է առավել ընդունելի, քանի որ գործադիրի կողմից միջամտությունները որևէ անկախ հանձնաժողովի գործունեությանը իր մեջ ռիսկեր է պարունակում, մյուս կողմից, եթե այդ միջամտության արդյունքում բարձրանում է հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը, ապա պետք է որոշել այդ միջամտության սահմանը:

Սա ինքնին լուրջ խնդիր է ոչ միայն ՏՄՊՊՀ–ի, այլ ընդհանրապես անկախ հանձնաժողովների և գործադիրի հարաբերությունների տեսանկյունից, քանի որ այս դաշտում որոշակի դեպքերի կապակցությամբ հստակ խնդիրներ են առաջանում:

Սա նշանակում է, որ կամ անկախ հանձնաժողովները պետք է ունենան իրական անկախություն ոչ միայն կառավարությունից, այլև ընդհանրապես իշխանության բոլոր օղակներից, կամ պետք է հստակ կարգավորման մեխանիզմներ ներդրվեն հանձնաժողովի և պետական իշխանության տարբեր օղակների միջև: Հակառակ դեպքում մենք հայտնվում ենք մի իրավիճակում, երբ լուրջ և սկզբունքային հարցերի շուրջ առավել մեծ նշանակություն են ստանում տարատեսակ կոչերը, հորդորները և հայտարարությունները, որոնք, բնականաբար, գործընթացները տեղափոխում են ստվերային դաշտ և տարբեր ռիսկային իրավիճակներ ստեղծում հանձնաժողովների և իշխանության օղակների գործողություններում:

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան
Ամենադիտված