Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին


ՀՀ-ում առավել կոռումպացված են ընկալվում պաշտոնյաները, հարկային մարմինները, ՀՀ նախագահը. ԹԻՀԿ

Հասարակություն

ՀՀ-ում առավել կոռումպացված են ընկալվում պաշտոնյաները, հարկային մարմինները, ՀՀ նախագահն ու իր աշխատակազմը: Այս մասին նշված է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարության մեջ:

Հայտարարությունում ասվում է.

«Այսօր դեկտեմբերի 9-ին ողջ աշխարհում 13-րդ անգամ նշվում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Բոլոր այն անձանց եւ կազմակերպությունների համար, ովքեր գիտակցում են այդ չարիքի ծավալները եւ ովքեր անտարբեր չեն եւ պայքարում են դրա դեմ, այս օրն ունի իր խորհուրդը եւ լավ առիթ է ի մի բերելու տարվա ընթացքում արվածը եւ հասկանալու՝ ինչպես առաջ շարժվել:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) նույնպես այս օրը գնահատում  է Հայաստանում կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ անցնող տարում եղած հաջողություններն ու ձախողումները, իր ձեռքբերումներն ու անհաջողությունները, եւ նախանշում այս ուղղությամբ իր ապագա անելիքները:

2008թ. ի վեր ԹԻՀԿ-ն այսօրվա կապակցությամբ հանդես է գալիս հայտարարությամբ, սակայն կոռուպցիայի իրավիճակը Հայաստանում տարեցտարի մնում է նույնը, ընդ որում, այն բավականին մտահոգիչ է եւ ունի համակարգային կոռուպցիային բնորոշ շատ հատկանիշներ:Անփոփոխ են մնում նաեւ կազմակերպության կոչերն ուղղված համապատասխան պետական մարմիններին եւ հանրությանը` ավելի ակտիվ պայքարելու կոռուպցիայի դեմ: Փաստորեն, գործ ունենք լճացման մի յուրօրինակ իրավիճակի հետ, երբ մի կողմից, ինչպես երեւում է Հայաստանի վերաբերյալ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններից, չկա որեւէ դրական որակական առաջընթաց կոռուպցիայի իրավիճակում, իսկ մյուս կողմից, այդ նույն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չկա նաեւ լուրջ հետընթաց:

Դրական առաջընթաց չեղավ նաեւ 2016թ.,ուստի երկրում կոռուպցիայի իրավիճակը մանրամասնելը, դրա արմատների ու դրանք վերացնելու կոչերը կկրկնեն նախորդ տարիների ասվածը։ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) 2016թ․ Հայաստանի մասով տվյալներով՝ հարցվածների 65%-ը համարում է, որ կոռուպցիայի մակարդակը կրճատելու ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկած քայլերն անարդյունավետ են։ Ընդ որում, առավել կոռումպացված են ընկալվում պետական պաշտոնյաները, հարկային մարմինները եւ ՀՀ նախագահն ու իր աշխատակազմը։

Սակայն, ինչպես եւ նախորդ՝ 2013թ․ ԿՀԲ հարցումն էր ցույց տվել, առավել մտահոգիչ է մարդկանց՝ կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվելու ցանկության ցածր մակարդակը եւ այդ պայքարում իրենց դերը չտեսնելը։ Մասնավորապես, հարցվողների 63%-ը գտնում է, որ շարքային քաղաքացու ներգրավումը այդ պայքարում ոչինչ չի փոխի։ Մտահոգիչ է նաեւ այն, որ հարցվողների 67%-ը նշել է, որ չի բարձրաձայնի կոռուպցիոն դեպքերի մասին (ամենավատ ցուցանիշն է ամբողջ Եվրոպայում եւ Միջին Ասիայում)։ Այս ամենը խոսում է հասարակության մեջ առկա անտարբերության եւ հիասթափության մասին։

Ավելին, ապրիլյան 4-օրյա պատերազմնակնհայտ դարձրեց կոռուպցիայի ավերիչ ազդեցությունը երկրի անվտանգության համակարգի վրա։ Իսկ Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ իրադարձությունները վեր հանեցին անվստահությունը եւ կուտակված ցասումը իշխանությունների նկատմամբ։ Այնուամենայնիվ, սեպտեմբերին կառավարության փոփոխությունը եւ նոր նշանակումները, ինչպես նաեւ դրան հաջորդած տարբեր ձեւաչափերով հայտարարությունները՝ իրավիճակի գնահատականների, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի անհրաժեշտության առումով, խոսում են այն մասին, որ իշխանություններն ընկալում են, այդ թվում նաեւ կոռուպցիայի հետ կապված, իրավիճակի ողջ լրջությունը։ Սրանով մեծանում են հասարակության ակնկալիքները, որ կլինեն ոչ թե կոսմետիկ, այլ՝ արմատական փոփոխություններ։

Այս իրավիճակում, հավանաբար, ամենաճիշտը կլինի ուղղակի հայաստանյան հանրությանը հայեցակարգային մակարդակով ներկայացնել կոռուպցիային դիմագրավելու միջազգային հաջող փորձի հիմնական բաղադրիչները` նշելով, իհարկե, որ յուրաքանչյուր երկիր կարող է հասնել հաջողության նաեւ այլ բաղադրիչների արդյունավետ կիրառմամբ: Սույն թվականի մարտի 10-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժումը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ԹԻՀԿ-ն է, իր կայքում հրապարակել է այդ բաղադրիչները (տես http://www.transparency.org/news/feature/how_to_stop_corruption_5_key_ingredients ):

Դրանք են.

1. Անպատժելիության վերացումը

Օրենքի արդյունավետ կիրարկումն իրավապահ մարմինների կողմից ունի առանցքային նշանակություն` երաշխավորելու կոռումպացված պաշտոնյաների համար պատժի անխուսափելիությունը: Այստեղ հաջողության գրավականը լավ կարգավորված օրենսդրական դաշտն է, ինչպես նաեւ արդյունավետ իրավապահ մարմինների եւ արդյունավետ ու անկախ դատական համակարգի առկայությունը:

2. Հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումը

Հանրային ֆինանսների կառավարման որակի բարելավմանն ուղղված բարեփոխումները եւ վերահսկիչ մարմինների դերի ուժեղացումը շատ երկրներում կոռուպցիան կրճատելու ուղղությամբ տվել է ավելի լուրջ արդյունքներ, քան ուղղակի հանրային ծառայության համակարգի բարեփոխումները: 

3. Թափանցիկության եւ տեղեկատվության մատչելիության ընդլայնումը

Այն երկրները, որոնք ունեն կոռուպցիայիդեմ պայքարի հաջող փորձ, ունեն իրենց իշխանությունների բացության, մամուլի ազատության եւ տեղեկատվության մատչելիության եւ թափանցիկության երկարամյա ավանդույթ: Տեղեկատվության մատչելիությունը նպաստել է նաեւ այդ երկրներում հանրային մասնակցության ավելի բարձր մակարդակին:

4. Քաղաքացիների` իրենց երկրների իշխանությունների վրա ազդելու ունակության ուժեղացում

Որքան քաղաքացիներն ավելի ունակ են ազդելու իրենց իշխանությունների վրա եւ կարող են նրանց ստիպել հաշվետու լինել իրենց քայլերի համար, այնքան ավելի մեծ կլինի քաղաքացիների եւ իշխանությունների միջեւ փոխադարձ վստահության մակարդակը:

5. Միջազգային սողանցքների փակում

Ողջ աշխարհում կոռումպացված պաշտոնյաները, ունենալով հնարավորություն օգտվելու միջազգային ֆինանսական համակարգից, օգտագործում են այն լվանալու եւ թաքցնելու իրենց պետություններից թալանած հարստությունները: Բոլոր երկրները, այդ թվում եւ Հայաստանը, պետք է քայլեր ձեռնարկեն` կանխելու իրենց բանկերի կողմից ապօրինի փողերի լվացումը եւ դրանց հետագա տեղափոխումը օֆշորներ եւ այլ երկրներ:

Հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած լրջագույն արտաքին եւ ներքին մարտահրավերները` կոչ ենք անում ՀՀ նորանշանակ կառավարությանը ցուցաբերել քաղաքական կամք եւ սկսել կյանքի կոչել վերը նշված բաղադրիչները: Միեւնույն ժամանակ կոչ ենք անում մեր հասարակությանը գիտակցել, որ առանց իրենց մասնակցության եւ վերահսկողության, իշխանությունները որեւէ լուրջ որակական փոփոխություններ չեն ձեռնարկի, եւ ակտիվորեն ներգրավվել հասարակական-քաղաքական գործընթացներում:

Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով
Ամենադիտված