Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Ի՞նչ նվիրել ամանորյա տոներին ըստ աստղակերպի նշանի

Խոյերը ակտիվ, խիզախ, ազարտային և անկեղծ մարդիկ են: Նրանց կյանքը մշտական շարժում է: Պետք է հաշվի առնել դա:

Կանանց համար ավելի հաճելի նվերներ կլինեն նվագարկիչները, բջջային հեռախոսները, մետաղից կամ սև կաշվից պատրաստված զարդերն ու աքսեսուարները: Կարելի է նվիրել նաև հագուստի վառ և աչքի ընկնող աքսեսուարներ:

Տղամարդկանց դուր կգա սպորտային որևէ իր: Նրանց կողմից սպասված նվերներ կարող են դառնալ նաև դանակները, ատրճանակները, տարբեր կրակայրիչներն ու դրամապանակները և նմանատիպ այլ իրեր:

Ցուլերը շատ պրակտիկ և տնտեսվար մարդիկ են, սիրում են իրեր, որոնք հարմարավետ են: Նրանք հարգում են առողջությանն օգտակար առարկաներ: Շատ են սիրում քաղցրավենիք:

Կանայք ուրախ կլինեն ստանալ բնական ծաղիկ իր ամանով, սրտիկներով զարդարված տորթ: Կարելի է նվիրել նաև կրեմներ և մազերի խնամքի համար նախատեսված պարագաներ:

Տղամարդկանց կարելի է նվիրել լավ, թանկարժեք գինի կամ կոնյակ: Նրանք դեմ չեն լինի նաև սափրվելու պարագաներին կամ օծանելիքին:

Երկվորյակները շարժուն են, շփվող և հեշտ բնավորության տեր: Նրանք սիրում են տեղեկատվություն՝ ցանկացած տեսքով: Ուստի նրանց համար լավագույն նվեր կարող է լինել գիրքը: Կարելի է անգամ նվիրել ոչ թե գեղարվեստական գիրք, այլ որևէ տեղեկատու կամ հանրագիտարան: Հումորի զգացումը կօգնի երկվորյակներին հասկանալ և գնահատել նվերը:

Կանանց կարող են դուր գալ ձեռնոցները, պայուսակները, հովանոցները կամ գոտիները:

Տղամարդկանց համար հիանալի տարբերակ կլինի համակարգչային տեխնիկայի որևէ նորամուծություն:

Խեցգետինները շատ զգացմունքային են, ինքնամփոփ: Նրանց զգացմունքները ուժեղ են և խորը:

Կանայք նախընտրում են սենտիմենտալ նվերներ, որոնք կխոսեն ձեր կապվածության և վերաբերմունքի մասին: Կարելի է ընտրել դեկորատիվ բարձեր, փափուկ խաղալիքներ, հուշանվերներ, հողաթափեր և նմանատիպ նվերներ:

Տղամարդկանց կարելի է նվիրել մեծ անվանական բաժակ կամ հնաոճ հուշանվեր:

Առյուծները նվերների հանդեպ չափազանց բծախնդիր են: Սխալ ընտրված նվերը կարող է նրանց վիրավորել: Այս նշանի տակ ծնվածները խենթանում են ցանկացած մեծ և աչքի ընկնող նվերի համար:

Կանայք նախընտրում են զարդեր և օծանելիք: Կարելի է նվիրել աչքի ընկնող ծաղկեփունջ կամ գեղեցիկ ծաղկաման:

Տղամարդիկ չեն հրաժարվի իրերից: Կգնահատեն այն ամենը, ինչը կընդգծի իրենց ազարտային և աշխույժ բնավորությունը: Որպես օրինակ կարող է հանդիսանալ գեղեցիկ և բացառիկ խաղաթղթերի տուփը:

Կույսերը սիրում են կարգուկանոն և մաքրություն: Նվերի ընտրության հարցում նրանք շատ ուշադիր են, իսկ նվեր ստանալիս պահանջում են այդ ուշադրությունը դիմացինից: Նրանք սիրում են փոքր առարկաներ: Պետք չէ նվիրել անհասկանալի իրեր:

Կանանց կարելի է նվիրել գեղեցիկ և բացառիկ նոթատետր, զարդատուփ կամ հարդարանքի հավաքածու: Կարելի է ընտրել նաև նոթբուքի համար նախատեսված փոքրիկ և գեղեցիկ մկնիկ, ֆլեշ հիշողության քարտ կամ շատ գրպաններով փոքրիկ պայուսակ:

Տղամարդիկ չեն հրաժարվի բջջային հեռախոսից, նավիգացիոն համակարգից կամ գրասենյակային որևէ իրից:

Կշեռքները հիանալի զգում են նորաձևության շունչը: Հետևաբար կշեռքների համար նվեր ընտրելը այնքան էլ հեշտ գործ չէ: Ինտերիերի զարդարման պարագաները հաճելի կլինեն թե կանանց, թե տղամարդկանց համար:

Կանանց համար կարելի է ընտրել թանկարժեք և մոդայիկ բիժուտերիա: Հաջողված ընտրություն կլինի նաև սիրո մասին ֆիլմը կամ սիրային երգերի հավաքածուն:

Տղամարդկանց նվիրեք հարդարման ջուր՝ հատուկ ընտրված բույրով, կամ ֆիրմային փողկապ: Կարելի է նվիրել նաև թատրոնի կամ համերգի տոմս:

Կարիճները ունեն բարդ բնավորություն: Նրանք խորաթափանց են և ձեր նվերից կարող են որոշել ձեր զգացմունքները և վերաբերմունքն իրենց մասին:

Կանանց համար հաճելի նվեր կարող է հանդիսանալ օծանելիքը, ներքնազգեստը կամ որևէ այլ ինտիմ իր: Եթե նա ծխում է, կարող եք նվիրել նարգիլե կամ ծխախոտային աքսեսուարներ:

Տղամարդկանց կարելի է նվիրել էկզոտիկ, թաքնված ուժով օժտված ինչ-որ առարկա, օրինակ ամուլետ: Շատ հաճելի նվեր կլինի օրիգինալ և հատուկ նրա համար պատրաստված նվերը, օրինակ սառած լավայի կտոր:

Աղեղնավորները ունեն լավատեսական և կենսախինդ բնավորություն: Նրանց դուր է գալիս այն ամենը, ինչը մատնանշում է կյանքի ակտիվ ընթացքը և արթնացնում է կիրք դեպի նոր զբաղմունք: Աղեղնավորներին կուրախացնի նաև փաթեթավորված որևէ սեղանի խաղը, օրինակ՝ նարդի, շախմատ և այլն:

Կանայք կուրախանան ֆիտնես-ակումբի տոմսեր կամ բոուլինգ խաղալու հրավեր ստանալուց: Կարելի է նվիրել նաև բջջային հեռախոս, նվագարկիչ կամ ֆոտոապարատ:

Տղամարդկանց նվիրեք հուշանվեր՝ բերված հեռու վայրերից կամ սպորտի, որսորդության, ձկնորսության հետ կապված որևէ իր:

Այծեղջյուրները լուրջ են և երբեք չեն մոռանում իրենց գլխավոր նպատակի մասին: Նրանց դուր կգա նվեր, որը կարող է օգնել նրանց իրականացնելու իրենց նպատակը: Նվերը պարտադիր չէ, որ լինի թանկարժեք, կարող է լինել ուղղակի որակյալ իր:

Կանայք կուրախանան թանկարժեք օծանելիքից, պայուսակից, մանիկյուրների հավաքածուից: Իհարկե, նրանք չեն հրաժարվի նաև աշխատանքի համար անհրաժեշտ իրերից:

Տղամարդկանց կարելի է նվիրել նոթատետր, ժամացույց, գործնական պայուսակ, աշխատանքային գործիքներ:

Ջրհոսները շռայլ մարդիկ են և հետևաբար սիրում են նաև շռայլ նվերներ: Նրանց գոհացնելը հեշտ գործ չէ: Պետք է իմանալ, թե ինչի մասին են նրանք մտածում հենց այդ պահին:

Կանանց կարող եք նվիրել թեյի, սուրճի համար նախատեսված որևէ հետաքրքիր հավաքածու կամ որևէ արվեստի գործ:

Տղամարդկանց կարելի է նվիրել էլեկտրոնիկական որևէ սարք կամ երաժշտական գործիք:

Ձկները ռոմանտիկ և երազող են: Ահա նրանց կարելի է համարձակ նվիրել փափուկ խաղալիքներ, սրտիկներ և այլ սենտիմենտալ հուշանվերներ: Ուղղակի նվիրելիս պետք է ցուցադրել իրական զգացմունքները: Բոլոր ձկները կգնահատեն գեղեցիկ ներքնազգեստը:

Կանայք սիրում են տարբեր թալիսմաններ, կուլոններ, ծաղկամաններ, մոխրամաններ և, իհարկե, գեղեցիկ ծաղիկներ:

Տղամարդկանց կարելի է նվիրել ձեռագործ շարֆ, լավ գիրք կամ հիասքանչ գինի:

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է
Ամենադիտված