Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին


Հայտնի է հոսանքի նոր սակագինը

Հասարակություն

Հանձնաժողովի աշխատակազմն ավարտել է հաշվարկները

Գազի սակագները նվազեցնելու վերաբերյալ որոշման ընդունումից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է հաստատել նաեւ էլեկտրաէներգիայի նոր սակագները։ Հանձնաժողովի աշխատակազմն արդեն ավարտել է վերահաշվարկը։ 
Դեկտեմբերի 14¬ին նախատեսվում է այն ներկայացնել հանրային քննարկման։ Սպասվում է, որ դրանից հետո մինչեւ ամսվա վերջ հանձնաժողովը կհաստատի նոր սակագները, որոնք գործողության մեջ կմտնեն փետրվարի 1¬ից։ 
Ինչպես հայտնի է, այն բանից հետո, երբ «Գազպրոմ Արմենիան» դիմեց գազի սակագները վերանայելու առաջարկությամբ, հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սկսեց նաեւ էլեկտրաէներգիայի սակագները վերահաշվարկելու գործընթացը։ Դրա համար հիմք հանդիսացան սակագների վրա ազդող մի շարք գործոններ։ Մասնավորապես.
¬2017թ. փետրվարի 1¬ից մինչեւ 2018թ. փետրվարի 1¬ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի արտադրության, ներկրման եւ արտահանման հաշվեկշիռը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի փոփոխությունը եւ էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխությունները։
Ըստ այդմ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն իրականացրել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների, էլեկտրաէներգետիկական շուկայի ծառայություններ մատուցողների եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ¬ի սակագների վերաբերյալ հաշվարկներ։ 
Հանձնաժողովի աշխատակազմը հանգել է եզրակացության, որ նշված գործոնների ազդեցությամբ պայմանավորված՝ սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նվազել միջին հաշվով 1,42 դրամով։ Իհարկե, ի տարբերություն նախորդ փոփոխությունների, այն սպառողների վրա տարբեր կերպ կարտահայտվի։ 
Մասնավորապես առանձնացվել է սպառողների նոր խումբ։ 
Ինչպես հայտնի է, դեռեւս երկու ամիս առաջ կառավարությունը առաջարկությամբ դիմեց հանձնաժողովին՝ սակագները սահմանելու ժամանակ առանձնահատուկ ուշադրություն դարձնել սոցիալական խմբերին։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար սահմանվել են էլեկտրաէներգիայի առանձին սակագներ։ Ամենամեծ նվազեցումը տեղի է ունեցել այս խմբի դեպքում։ 
Հանձնաժողովի աշխատակազմի ներկայացրած որոշման նախագծով, սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինն իջեցվել է 6,2 դրամով։ Պահպանվել են ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային սակագները։ 
Ըստ այդմ, գործող 46,2 դրամի փոխարեն սոցիալական այս խմբի համար առաջարկվում է 40 դրամ ցերեկային եւ 30 դրամ՝ գիշերային սակագին։ Մի դեպքում էժանացումը կազմում է 13,4, մյուս դեպքում՝ 17,1 տոկոս։ 
Ի տարբերություն անապահով ընտանիքների, մյուս բոլոր սպառողների, այդ թվում՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումն անհամեմատ փոքր կլինի՝ 1,22 դրամ։ 
Այլ կերպ ասած, սոցիալապես անապահով ընտանիքներին առանձնացնելուց հետո հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է հաջորդ տարվա փետրվարի 1¬ից գործող 46,2 դրամի փոխարեն բնակչության համար սահմանել ցերեկային 44,98 եւ գործող 36,2 դրամի փոխարեն՝ գիշերային 34,98 դրամ սակագին։ 
Սակագների վրա ազդող գործոնները, ըստ հանձնաժողովի աշխատակազմի, եղել են ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Դրական ազդեցություն է ունեցել մասնավորապես ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազեցումը։

Հեղինակ՝ Ն. Սարգսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Դեկտեմբերի 13-ի համարում

 
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին
Ամենադիտված