Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության շրջանակում տեխնիկական կանոնակարգման ոլորտի հարցերը
ՔաղաքականությունPanorama.am-ը գրում է.
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության շրջանակում տեխնիկական կանոնակարգման ոլորտի հարցերին նվիրված քննարկում:
Քննարկմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հրավերով Հայաստան ժամանած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Կոլեգիայի անդամ, տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԵԱՏՀ կանոնակարգման և հավատարմագրման վարչության խորհրդականներ Վլադիմիր Շկոլինը, Վիգեն Ենոքյանը և ԵԱՏՀ այլ ներկայացուցիչներ:
էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմից միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Էմիլ Տարասյանը և Գառնիկ Բադալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լիլի Մաքսուդյանը, համապատասխանության գնահատման մարմինների, շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանի գործարար համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ