Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները


Մեծ հավակնություններ եւ որոշակի առաջընթաց. Բրյուսելում ամփոփվել են ԵՄ-ՀՀ նոր պայմանագրի բանակցությունները

Հասարակություն

«Նոր համաձայնագիրը շատ ավելի մոտ կլինի արդեն գոյություն չունեցող «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրին», քան ներկայիս «Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին», այդուհանդերձ, ամենաբարդ հարցերը թողնվել են քննարկման վերջին փուլին»,-նշեց Սուրմելիսը:

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA) նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ-Հայաստան նոր շրջանակային պայմանագրի շուրջ ընթացող մեկամյա բանակցությունների արդյունքների ամփոփմանը:

Քննարկման ժամանակ ելույթ են ունեցել ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Արեւելյան գործընկերության երկրների վարչության պետ Դիրք Շուբելն ու Եվրոպական հանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության՝ Ռուսաստանի, ԱՊՀ, Ուկրաինայի, Արեւմտյան Բալկանների, ԵԱԱԱ (EFTA), ԵՏԳ (EEA) եւ Թուրքիայի հարցերով բաժանմունքի ղեկավար Պետրոս Սուրմելիսը: Քննարկմանը, որի համակարգողն էր Եվրոպական քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող, քաղաքական գիտությունների թեկնածու Հրանտ Կոստանյանը, մասնակցել են ավելի քան 40 լրագրողներ, դիվանագետներ, ԵՄ կառույցների, միջազգային հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ տարբեր հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ:

Իր ելույթում պարոն Շուբելը ներկայացրեց բանակցային գործընթացի քաղաքական տեսանկյունները՝ նշելով. «Ուրախ եմ տեսնել Հայաստանի հավակնոտ դիրքորոշումն այս գործընթացում, ինչպես նաեւ հաճելիորեն զարմացած եմ, որ մեզ հաջողվում է պահպանել նախկինում քննարկվող Ասոցացման համաձայնագրի որոշակի մասը»: Նա նաեւ ընդգծել է՝ Հայաստանն ինքը պետք է որոշի, թե որքանով է պատրաստ ընդունելու ԵՄ ակվիսները:

Իր հերթին, պարոն Սուրմելիսը եւս մեկ անգամ շեշտեց, որ բանակցություններն ընթանում են դրական մթնոլորտում՝ արձանագրելով արագ առաջընթաց «առեւտրի եւ ներդրումների» բլոկում: «Նոր համաձայնագիրը շատ ավելի մոտ կլինի արդեն գոյություն չունեցող «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրին», քան ներկայիս «Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին», այդուհանդերձ, ամենաբարդ հարցերը թողնվել են քննարկման վերջին փուլին»,-նշեց Սուրմելիսը:

Պարոն Մելքոնյանը իր խոսքում պարզաբանեց, որ սա «Ազատ առեւտրի համաձայնագիրը» չէ, եւ առեւտրի ամբողջական ազատականացում չպետք է ակնկալել, այդուհանդերձ, նոր համաձայնագրով նախատեսվում է որոշ սակագների իջեցում: Անդրադառնալով բանակցությունների ժամանակացույցին՝ պարոն Մելքոնյանը նշեց. «Մեզ շատ ավելի մտահոգում է բովանդակությունը, քան ժամանակացույցը: Մեզ համար ավելի կարեւոր է հասնել լավ արդյունքի, ցույց տալով, որ Հայաստանը՝ իր ուժեղ ու կայուն քաղաքական, տնտեսական եւ վարչական համակարգով, կարող է իդեալական միջավայր ապահովել թե՛ ԵՄ, եւ թե՛ ԵԱՏՄ ու Իրանի ներդրումների համար»:

Պատասխանելով վիզայի ազատականացման վերաբերյալ հարցին՝ պարոն Շուբելը շեշտեց, որ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS) պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ Վիզայի ազատականացման գործընթացի շուրջ: Այնուամենայնիվ, նա շեշտեց, որ Խորհուրդը պետք է նման մանդատ տրամադրի, մինչդեռ ԵՄ անդամ որոշ երկրներ պատրաստ չեն դա անել այս փուլում՝ ելնելով մի շարք պատճառներից, որոնք անմիջականորեն Հայաստանին չեն առնչվում:

Ընդգծելով, որ Հայաստանի հետ համաձայնագիրը բացառապես երկկողմանի է, պարոն Սուրմելիսը հավելեց, որ սա կարող է նախադեպ հանդիսանալ ԵԱՏՄ անդամ այլ երկրների, օրինակ՝ Բելառուսի համար, թեեւ այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը թույլ չի տալիս ԵՄ-ին մոտ ապագայում նման գործընթաց նախաձեռնել:

Պարոն Մելքոնյանը ամփոփեց քննարկումը՝ շեշտելով, որ չնայած Հայաստանն ունի պարտավորություններ այլ ինտեգրացիոն գործընթացներում եւս, սակայն «այս բանակցությունները ցույց են տալիս Հայաստանի հավատարմությունը ԵՄ-ին, որը եղել եւ մնում է ՀՀ հիմնական առեւտրային գործընկերը»:

EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոն քննարկման ավարտից հետո նշեց, որ միջոցառումը հաջողված է, եւ հաճելի է տեսնել մարդկանց հետաքրքրվածությունը թեմայի շուրջ: «Առավել կարեւոր է, որ այս երեկո մենք դրական դինամիկա տեսանք Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ընթացող բանակցային գործընթացում: Ես վստահ եմ, որ երկու կողմերի հավակնություններն ու կառուցողական մոտեցումը կհանգեցնեն գործընթացի դրական ավարտին, եւ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը շուտով կստորագրվի: Սա ուրախալի լուր է ինչպես EuFoA-ի եւ Հայաստանի բոլոր եվրոպացի բարեկամների, այնպես էլ Հայաստանի եւ ԵՄ-ի համար»:

ՏԵՂԵԿԱՆՔ. 2015թ․հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին եւ Բարձր ներկայացուցչին սկսել բանակցություններ Հայաստանի հետ՝ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ՝ տրամադրելով համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015թ. դեկտեմբերի 7-ին։ Նոր համաձայնագիրը կփոխարինի գործող ԵՄ-Հայաստան Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին։

Չնայած ԵՄ-ն հետ Ասոցացման համաձայնագիրը եւ դրա մաս հանդիսացող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԱՀ/ԽՀԱԱԳ) համաձայնագիրը չստորագրելու մասին Հայաստանի 2013թ.սեպտեմբերի 3-ի որոշմանը՝ Հայաստանը եւ ԵՄ-ն «Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի» շրջանակներում (ուժի մեջ է 1999 թվականից) շարունակում են իրենց համագործակցությունը քաղաքական երկխոսության, առեւտրի, ներդրումների, տնտեսության, իրավունքի եւ մշակույթի ոլորտներում:

Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվում
Ամենադիտված