Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան


Որ հայուհու սերն էր 35-ամյա վրացի «օրենքով գողին» ամիսներ առաջ բերել Հայաստան. ԲԱՑԱՌԻԿ

Հասարակություն

Shamshyan.com-ը գրում է.

Ապրիլի 30-ին Երևանի Աբովյան փողոցից Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն էր բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի, «օրենքով գող», 35-ամյա Լուկա Ալանիձեն, իսկ մայիսին նրան պարտադրեցին հեռանալ:

SHAMSHYAN.com-ը փորձեց պարզել, թե որն է եղել նրա՝ Հայաստան գալու պատճառը եւ ինչու է արտաքսվել: Պարզվել է, որ Ալանիձեի՝ Հայաստան գալու եւ այստեղ հաստատվելու պատճառը մեր հայրենակցուհին է եղել, ում հարսանիքներից մեկի ժամանակ տեսել է, սիրահարվել ու եկել է Հայաստան՝ նրա հետ ընտանիք կազմել: Այս պատմության անհայտ եւ հայտնի էջերի մասին զրուցեցինք «օրենքով գող» Լուկա Ալանիձեի կնոջ՝ Հեղինե Ղազարյանի հետ: Նրա հետ ունեցած մեր բացառիկ զրույցը ներկայացնում ենք ստորեւ. 

-Ձեր ամուսնուն՝ Լուկա Ալանիձեին Հայաստանի գլխավոր վարչությունը ապրիլի 30-ին Երևանի Աբովյան փողոցից բերման ենթարկեց, ինչը մեծ հնչեղություն ստացավ: Ի՞նչ հիմքերով էին նրան բերման ենթարկել եւ այսօր որտե՞ղ է գտնվում ձեր ամուսինը: 

-Ամուսինս 5 ամիս էր, ինչ ապրում էր Հայաստանում: Նրան բերման էին ենթարկել՝ որպես օրենքով գողի: Հարցազրույցի ընթացքում եւս մեկ անգամ համոզվել էին, որ նա Հայաստանում գտնվելու 5 ամիսների ընթացքում ոչ մի օրենք չի խախտել, ոչ մի հանցագործություն չի գործել, հետախուզություն չունի: Գործերը մաքուր են: Բերման ենթարկելիս էլ ոչ մի հիմք չի եղել, ընդամենը մեքենայով անցնելիս է եղել, մեքենան կանգնեցրել են ու միանգամից բերման են ենթարկել: Մի օր պահել են այնտեղ ու ասել, որ պետք է լքի Հայաստանը եւ մայիսի 1-ին նա իր ընտրությամբ գնաց Բուլղարիա: 

Օրեր առաջ Վրաստանի քրեկան գործերով նախարարը եկել էր Հայաստան եւ հանդիպում ունեցավ մեր արդարադատության նախարարի հետ: Լրատվամիջոցները նորից բարձրացրեցին այս հարցը ու զարմանք հայտնեցին, թե ինչու է Վրաստանի «օրենքով գողը» եկել Հայաստան, բայց ոչ ոք փորձ չարեց ներկայացնելու իրական պատճառը:

-Իսկ ո՞րն էր այս դեպքում նրան բերման ենթարկելու եւ Հայաստանից ուղարկելու պատճառը: Կարելի է ենթադրել, որ պարզապես չէին ցանկանում, որ «օրենքով գողը» մնա Հայաստանում: 

-Ամենայն հավանականությամբ հենց դա էր պատճառը:

-Ձեր ամուսինն ազգությամբ հա՞յ է, թե՞ վրացի: 

-Վրաստանի քաղաքացի է. այնտեղ է ծնվել, բայց հայրը հայ է՝ Լուկա Հովհաննեսի Ալանիձե, մայրն էլ՝ լեզգի: 

-Իսկ ի՞նչն էր ձեր ամուսնուն Վրաստանից բերել Հայաստան: 

-Քեռուս տղայի հարսանիքի ժամանակ 2 տարի առաջ նա ինձ նկատել էր: Որոշ ժամանակ անց եկել էր Հայաստան ու ինձ փնտրել: Շփվեցինք, սիրահարվեցինք եւ որոշեցինք ամուսնանալ: Ես ասացի, որ չեմ կարող իմ հարազատներին թողնել ու իր հետ գնալ, ու ինքը որոշեց տեղափոխվել Հայաստան: Մեր ամուսնությունը մարտի 5-ին գրանցվել է նաեւ Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնում: Հիմա էլ սպասում ենք մեր առաջնեկին:

-Դուք ինչո՞վ եք զբաղվում: 

-Ես ինքս այստեղ եմ ապրում, աշխատում եմ պետական համակարգում, 5-րդ կուրսի ուսանող եմ, ԵԿՄ անդամ: Ինձ ասում են, թե դուք էլ կարող եք ձեր ամուսնու հետ գնալ Բուլղարիա: Բայց ես ուզում եմ իմ հայրենիքում ապրել, իմ երեխան այստեղ ծնվի: Հիմա շատ ենք խոսում արտագաղթից: Ի՞նչ է, վա՞տ է, որ մեր հայրենակիցը վերադարձել է հայրենիք կամ վա՞տ է, որ չեմ ուզում հեռանալ իմ հայրենիքից: 

-Ասում են, թե «օրենքով գողերը» պետք է չամուսնանան: Հասկանալի է, որ դա պահպանվում էր հիմնականում Խորհրդային միության տարիներին: Հիմա կարծես թե նրանք այդ հարցում ազատ են, այո՞:

-Ես ընդհանրական պատասխան այդ հարցին չեմ կարող տալ: Ես իմ մասով կարող եմ խոսել: Ճիշտ է, իմ ամուսինը «օրենքով գող» է, բայց մենք ամուսնացել ենք եւ ոչ մի խոչընդոտ չի եղել: «Օրենքով գող»՝ նշանակում է հարգել օրենքը եւ ինքը երբեք օրենքի հետ խնդիր չի ունեցել եւ չի խախտում: Նախկինում ասում էին անեւ, թե «օրենքով գողը» պետք է անձնագիր չունենա, բայց աշխարհը զարգանում է եւ առանց անձնագրի հնարավոր չէ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըՍպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԵրկար ժամանակ ջուր չի լինի Թոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ» Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ» Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ» «Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ» Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ» Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ ԿարապետյանԲյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված