Համացանցում հայտնվել է տեսագրություն Քայսերիում տեղի ունեցած պայթյունի վայրից
TVՀամացանցում հայտնվել է տեսագրություն Քայսերիում տեղի ունեցած պայթյունի վայրից։Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական նահանգում համալսարանի շենքի մոտ պայթել է մի ավտոբուս։ Ըստ թուրքական լրատվամիջոցների, պայթյունը տեղի է ունեցել, երբ ավտոբուսի մոտով անցնում էր պայթուցիկով պատված ավտոմեքենա։ Հայտնում են զոհերի ու վիրավորների մասին, բայց նրանց ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ։ Տեղի հիվանդանոցում հաստատել են զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները, բայց մանրամասներ չեն հայտնել։ Ավտոբուսը զինծառայողների էր փոխադրում։ Լրատվամիջոցների տվյալներով, տուժել են նաեւ քաղաքացիական անձինք, քանի որ պայթյունը տեղի էր ունեցել ավտոբուսի կանգառում։
Տեսանյութն` այստեղ :