Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան


Դեռ չենք ունեցել նման տեխնիկա, որ պետք է գնենք հայ-ռուսական նոր համաձայնագրով. Էդուարդ Շարմազանով

Հասարակություն

Tert.am-ը գրում է.

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է սահմանադրական փոփոխություններին, կառավարման մոդելին և հայ-ռուսական հարաբերություններին առնչվող խնդիրների:

-Պարո՛ն Շարմազանով, ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիր է քննարկվում։ Ի՞նչ զինատեսակներ են ձեռք բերվելու:

-Այո՛ տեղյակ եմ, յուրաքանչյուր պատգամավոր, կարող է առաջին՝ գաղտնի բաժինը մտնել և իր համար եզրակացություն անել: Կարող եմ ասել, որ այն, ինչ պետք է ձեռք բերենք, առ այսօր Հայաստանը նման տեխնիկա չի ունեցել, և դա կարևոր է թե՛ մեր անվտանգության համակարգի, թե՛ տարածաշրջանային անվտանգություն ապահովելու համար:

-Իսկ հնարավո՞ր է, որ դա պայմանավորված է տեղեկություններով, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել:

-Չեմ կարծում, որ դրանով է պայմանավորված: Պայմանավորված է  նրանով, որ մենք ունենք անհրաժեշտություն՝ մեր անվտանգության  ռազմական համակարգը զինել ավելի նորացված տեխնիկայով:  Եվ կարծում եմ՝ նման տեխնիկա մենք առ այսօր չենք ունեցել: Եվ ուզում եմ հիշեցնել, որ կառավարության ներկայացուցիչը նշեց, որ սեպտեմբերին հնարավոր է՝ Ռուսաստանում գների վերահաշվարկ արվի, և այս դեպքում մենք միգուցե շատ ավելի թանկ գին պետք է վճարեինք այդ տեխնիկայի համար: 

-Ամփոփելով այս վերջին 12 օրերի էպոպեան՝ պայքարը Բաղրամյան պողոտայում, կարգախոսները, Նախագահի հայտարարությունը, Հայաստանը  ինչ-որ ուղերձ փոխանցե՞ց իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: 
-Ես չեմ ցանկանում այդ հարցը դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում:

-Բայց սկզբում ռուսական ԶԼՄ-ներն իրենք էին հարցը նման կերպ քննարկում:

-Դրա համար, ուզում եմ հիշեցնել, որ հենց առաջին օրերին ես նշել եմ, որ միջազգային մամուլի երկու ծայրահեղական գնահատականներ կան. մեկը  այն է, որ Հայաստանում ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում, և մյուսը, որ Հայաստանը նախապատրաստում է «Մայդան»: Երկուսն էլ իրականության հետ որևէ կապ չունեն: Ես նոր եմ վերադարձել Բելառուսից, և այնտեղ էլ՝ իրենց հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել եմ, որ Հայաստանում տեղի ունեցող պրոցեսները բացարձակապես քաղաքացիական են,  սոցիալական են, այնտեղ որևէ քաղաքական  լոզունգ չկա, որևէ քաղաքական կուսակցություն չի ղեկավարում այդ շարժումը, իշխանափոխության պահանջ չկա: Հայ-ռուսական հարաբերությունների մասին ևս խոսք չկա, ուստի ճիշտ չէ այդ հարցը քննարկել երկկողմ հարաբերություների համատեքստում։

-Բայց որպես իշխանության ներկայացուցիչ, չունե՞ք որևէ առաքելություն՝ փոխանցել ՌԴ իշխանություններին, որ Ռուսաստանը Հայաստանում պետք է վարի սոցիալապես պատասխանատու քաղաքականություն:

-Հանրապետության Նախագահը հունիսի 26-ին ՌԴ տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նախագահ պարոն Սոկոլովի հետ քննարկմանը հասավ ընդհանուր հայտարարի՝ առաջարկելով անցկացնել աուդիտ ՀԷՑ-ում: Այնուհետև Պերմյակովի խնդիրը լուծվեց: Այսինքն՝  հայ-ռուսական հարաբերությունները բավականին նորմալ հունով  զարգանում են: Եվ դրա վառ ապացույցը նաև այն է, որ այդ պահին ԱԺ-ն քննարկում է 200 միլիոն արտոնյալ վարկի համաձայնագիրը: Ինչ վերաբերում է ՀՀ շահերին, ապա տեսաք, որ ՀՀ Նախագահի քայլը պետության իրական առաջնորդի, լսելու ունակություն ունեցող, երկխոսության գնացող, իրականությունը ճիշտ գնահատող ղեկավարի քայլ էր: Եվ ես նշել եմ, որ այդ աուդիտը պետք է դիտարկել պրոցեսի սկիզբ, ոչ թե ավարտ. մեր  պրոբլեմը շատ ավելի խորքային է: Մենք պետք է քայլեր որոնենք ավելի համակարգված, ավելի խորը ու բովանդակային, որ առողջացնենք մեր էներգետիկ համակարգը: Իսկ այն, որ մեր պետության էներգետիկ անվտանգությունն առողջացման կարիք ունի, սա փաստ է: Եվ այս իմաստով՝ սա մեկ-երկու-երեք օրվա լուծելու հարց չէ:

-Հայտարարվեց, որ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամները գնացել են Վենետիկ՝ ռեկոմենդացիաների ու այլնի համար,  ճի՞շտ են տեղեկությունները, որ վերջնական տարբերակը 100 տոկոս համամասնական , կառավարման խորհրդարանական մոդելի տարբերակներն են և ռեյտինգային քվեարկությունը: Եվ  որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ի՞նչ կարծիքի եք , սա ի՞նչ կտա մեր քաղաքական համակարգին: 

-Սահմանադրական բարեփոխումների վերջնական տեքստը չի ներկայացվել քաղաքական ուժերին, չի ներկայացվել հասարակությանը, և գոնե մեր կուսակցությունում հրապարակային քննարկում չի անցել,  ուստի ձեռնպահ կմնամ: Իհարկե, ունեմ իմ կարծիքը կոնկրետ այս ամենի մասին, ինչի մասին ասել եմ ամիսներ առաջ: Այն, որ երկրներ կան, որ մեծամասնականն է ավելի հաջողված, երկրներ կան՝ համամասնականը, կան երկրներ, որտեղ այս երկուսի սինթեզված տարբերակն է, որի մեջ մտնում է այդ ռեյտինգային քվեարկությունը, բայց սա արդեն քննարկման հարց է: Բայց այն, որ մենք պետք է հասնենք նրան, որպեսզի մեր մոտ քաղաքական կուսակցությունների դերակատարումն ավելի հզորանա, մեկ անգամ չէ, որ ասել: Ես նշել էի, որ մենք աստիճանաբար թևակոխում ենք նոր քաղաքական փուլ՝ քաղաքական դաշտի զարգացման, որտեղ ուղղահայաց համակարգը իր տեղը պետք է զիջի հորիզոնական համակարգին, որտեղ ոչ թե  անձի դերը կլինի վճռորոշ, այլ կուսակցությունների: Եվ այս իմաստով մենք պետք է գնանք կուսակցությունների զարգացման և դերակատարման բարձրացման ճանապարհով: Սա հուշում է Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը:

-ՀՀԿ խորհրդի հայտնի նիստում ՀՀ Նախագահը խոսել ոչ քաղաքական դեմքերի՝ քաղաքականությամբ զբաղվելու անթույլատրելիության  մասին: Այսուհանդերձ, ակնհայտ է, որ այդ վարկանիշային քվեարկությամբ առավել շատ վարկանիշ կստանան և, հետևաբար, առաջին հորոիզոնականները կզբաղեցնեն այն անձինք, ովքեր, մեղմ  ասած, այնքան էլ քաղաքական չեն, բայց ունեն շատ փող:

-Եկեք հիմա վարկանիշային քվեարկության մասին չխոսենք, քանի որ, կրկնում եմ, վերջնական տարբերակ հանրությանը չի ներկայացվել: Ես չեմ ուզում խոսել մի բանի մասին, որ հաստատված չէ:

Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԵրկար ժամանակ ջուր չի լինի Թոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ» Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ» Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ» «Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ» Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ» Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ ԿարապետյանԲյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն Մարուքյան«Բլեֆ են անում դրանք, Ծառուկյանը ճիշտ է ասում». քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղության մասին
Ամենադիտված