Հաղթական օր՝ հայրենական ֆուտբոլի համար
Ուշադրության կենտրոնումԱրմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հաղթական օր՝ հայրենական ֆուտբոլի համար: Հ1-ի մեկնաբաններն ուղղակի մորթոտում են: Եղբայրներ ջան, թողեք, թող խաղը ավարտվի, նոր էլի: Հազիվ «Ալաշկերտը» գոլ է խփել, էն էլ շոտլանդական թիմին, էնքան էն ասո՜ւմ, որ մտածում ես, թե՝ հես է, ուր որ է, մերոնց գոլ կխփեն:
Ի դեպ, զարմանում եմ, թե ֆուտբոլային մեկնաբաններն ինչո՞ւ են ասում. «երկու ոտքԻՑ էլ ուժեղ հարվածների է տիրապետում»: Ոտքի՞ց են հարվածում, թե՞, այնուամենայնիվ, ոտքՈՎ:
Հա, հաճելորեն զարմացրեց «Շիրակի» հանդիպման մեկնաբանը: Համ ֆուտբոլն էր լավը, համ էլ՝ մեկնաբանն ավելի էր լավացնում:
Մի խոսքով: Թող հաղթանակները հաճախակի լինեն: