Արտառոց դեպք՝ Երևանում, հայրը տանից գողացել է 42 մլն դրամ գումար և թողել է նամակ. «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ» Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը. նախագահը ստորագրել է փոփոխությունների փաթեթը Վթար՝ Երևանում, բախվել են «Tesla», «Mercedes» և «Volkswagen» Թրամփը պատմել է, թե ինչպես կարող է «սարսափելի բաներ» անել այլ պետությունների հետ Գերմանիայի կառավարությունը հայտնել է 2022 թվականից ի վեր Կիևին ցուցաբերված ռшզմական օգնության ծավալը Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան Քրիստոսի արձանի կառուցումը դառնալու է համահայկական համախմբման նոր խորհրդանիշ. ցուցահանդեսի այցելուները՝ մեգանախագծի մասին (տեսանյութ) Ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով, որ 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում․ Միրզոյանը՝ Ժնևում Մшրտական գործողությունների ավարտի դեպքում կիևյան ռեժիմի առաջնորդներին կարող են պատժել հենց իրենց մարդիկ. Մեդվեդև Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ Տաթև համայնքում արցախցի 7 ընտանիքի հող է տրամադրվել՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով


Դաժան սպանության առեղծվածը. երեխաներին խեղդամահ անողն ու նրանց մորը սպանողը ընտանիքի հա՞յրն է

Հասարակություն

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում երեկ տեղի ունեցած դեպքը ցնցել է ողջ հանրապետությունը: Ըստ նախնական վարկածի՝ մայրը սեփական ձեռքերով խեղդամահ է արել երկու մանկահաս երեխաներին՝ 5 եւ 7-ամյա դուստրերին, ապա կախվելու միջոցով ինքնասպան եղել:

Ոստիկանությունում քաղաքացու ինքնասպան լինելու մասին ահազանգել էր անհայտ անձը: Դեպքի վայր ժամանած իրավապահները, բացելով բնակարանի դուռը, նախ տեսել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին՝ աստիճաններից կախված վիճակում, մտնելով տուն՝ անկողինների մեջ՝ իրար կողքի, հայտնաբերել էին նաեւ քույրերին՝ խեղդամահ եղած:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 45-ամյա կինը մանկավարժ էր, աշխատում էր Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցում որպես քիմիայի ուսուցչուհի: Չճշտված տեղեկություններով՝ նաեւ տներ է մաքրել, երեխաներին պահել: Դեպքի վայր ժամանած «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է, որ երեկ արդեն բնակարանը բերված էր տոնական տեսքի, զարդարված ու կոկիկ: Հատկանշական է, որ դեպքի վայր այդպես էլ հարազատներից ու ծանոթներից ոչ ոք ժամեր շարունակ չէր այցելել, չնայած որ լուրը ցնցել էր ողջ հանրապետությունը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ կնոջ ամուսինը Սպիտակ քաղաքում է բնակվում, սակայն նա եւս դեպքի վայրում չի եղել, մինչ ուշ երեկո նաեւ ոստիկանություն չի այցելել:

Երեկ լուրեր շրջանառվեցին, թե կինը հոգեպես անառողջ է եղել, սակայն Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կինը երբեւէ գրանցված չի եղել հոգեբուժարանում եւ չի բուժվել:

Մարինե Հովհաննիսյանը ծնունդով Շիրակի մարզի Կրասար գյուղից է, ամուսնացել էր Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում, ապա չորս տարի առաջ ամուսնալուծվելուց հետո աշխատանքի էր անցել Սարալանջի դպրոցում:

Ի դեպ, մահացած կնոջ մայրն էլ դեռեւս 1990-ական թվականներին ինքնասպան է եղել՝ կրկին կախվելու միջոցով, ավելի ուշ նրա մորաքրոջ որդին է նույն քայլին դիմել: Դեպքի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Սարալանջի դպրոցի տնօրեն Թամարա Աֆյանի հետ, ում խոսքով՝ Մարինե Հովհաննիսյանը դպրոցում աշխատանքի է անցել ընթացիկ տարվա օգոստոսին՝ մրցույթով:

Տնօրենի խոսքով՝ կինը բարեհամբույր էր, սիրում էր երեխաներին եւ իր աշխատանքը, ու նրա պահվածքում աշխատակազմից որեւէ մեկը տարօրինակ ոչինչ չի նկատել. «Բոլորս շոկի մեջ ենք: Չենք կարողանում հավատալ նման բանի»: Տնօրենի մեկնաբանությունից հետո տրամաբանական հարց է առաջանում՝ արդյո՞ք կինն է եղել իր երեխաներին խեղդամահ անողը, եթե այո, ապա ինչպես են հոգեպես անառողջ կնոջը վստահել դպրոցահասակ երեխաների դաստիարակությունն ու կրթությունը հանրակրթական դպրոցում, ինչպես եւ ինչ չափանիշներով են անցկացվում մրցույթները:

Եվ ահա, այս հարցերի ֆոնին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածում այն մասին, որ մահճակալին մահացած հայտնաբերված երկու մանկահասակ աղջիկ երեխաների պարանոցին բռնության հետքեր են հայտնաբերվել: «Դատաբժիշկները զննել են երեխաների մարմինները, եւ նրանց պարանոցների շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության եւ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Մշակվել է քննչական պլան, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Սահմռկեցուցիչ դեպքի շուրջ տարածված տեղեկություններն այսքանով չեն ավարտվում:

Մինչ գործընկերները կնոջը մարդկային բարձր որակներով են գնահատում, տեղեկություններ են տարածվում այն մասին, որ 45-ամյա մանկավարժն ամուսնալուծվել է ամուսնու առողջական խնդիրների պատճառով: Ըստ այդմ, խոսվում է այն մասին, որ տղամարդը հոգեպես անառողջ է եղել: Եվ տեղի ունեցածի վերաբերյալ մեկ այլ վարկածի համաձայն՝ երեխաների եւ կնոջ սպանության մեղավորն ամուսինն է: Ըստ այդ տեղեկությունների՝ երեխաներին խեղդամահ արած հայրը սպանել եւ կախել է նաեւ կնոջը:

Այս վարկածը, սակայն, մեր տեղեկություններով՝ պաշտոնապես դեռեւս չի քննարկվել:

Կրկին անդրադառնալով առաջին վարկածին՝ հարց է առաջանում, ինչը կարող էր մանկավարժ կնոջը դրդել սպանել հարազատ երեխաներին: Ըստ տեղեկությունների՝ կինը սոցիալապես անապահով վիճակում էր գտնվում, ապրում էր վարձակալության հիմունքներով: Բայց արդյոք սա հիմնավոր պատճառ է՝ նման քայլի դիմելու համար: Մնում է հուսալ, որ քննությունն իրականում կպարզի բոլոր հանգամանքները: 

Աղբյուրը` armlur.am

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներԱմենաբարձր վճարվող ֆուտբոլային մարզիչըՁյան առատ տեղումները 60 միլիոն մարդու անհարմարություն են պատճառելՔանի կալորիա է այրում մարդը՝ 1 քայլ կատարելիսԲուժառուն կարող է «Արմեդ»-ում իր բժշկին տրամադրել բժշկական պատմության հասանելիությունՌոնալդուն Սաուդյան Արաբիայում իրեն երջանիկ է զգումԲախվել են պայմանագրային զինծառայողների մեքենաները, վարորդներից մեկը վիրավորվել էԿոտայքի մարզում վրաերթ-ավտովթարի հետևանքով 20-ամյա տղան մահացել է․ բժիշկները պայքարում են մյուս վիրավորի կյանքի համարԱմեն կերպ կանգնած ենք լինելու Եկեղեցու և Վեհափառի կողքին. «Հայրենիք» ԿուսակցությունՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ «Ֆրոնտ TV» լրատվականի խմբագրությունիցՄի շարք մասնագիտությունների համար սահմանափակումներ են մտցրելԱյսօր գյուղատնտեսների հետ քննարկել ենք մեր ծրագրի չորրորդ կետը՝ մթերման կայանների ստեղծումը․ Նարեկ ԿարապետյանՈսկին և արծաթը շարունակում են թանկանալՄահացել է Օլգա ԳաբայանըՍպանության մեջ մեղադրվողներն անչափահասներ ենԵրևանում 20-ից ավելի երիտասարդ բռնnւթյnւն են կիրառել մեկ այլ երիտասարդի նկատմամբ. միջամտել է ոստիկանության գվարդիանԲժիշկը թվարկել է տղամարդկանց առողջության համար անհրաժեշտ սննդամթերքներըԵրևանում հայրը տնից գողացել է 42 մլն դրամ և թողել է նամակ՝ «Ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնության հաղթողներԵրևանում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ըԱրտառոց դեպք՝ Երևանում, հայրը տանից գողացել է 42 մլն դրամ գումար և թողել է նամակ. «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ» Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը. նախագահը ստորագրել է փոփոխությունների փաթեթը ԶՊՄԿ-ի հաջողության գաղտնիքը․ երբ փորձը, տեխնոլոգիան ու աշխատելաոճը միավորվում ենՏասնյակ զոհեր կան․ ուղևորատար ավտոբուսը գետն է ընկելՎթար՝ Երևանում, բախվել են «Tesla», «Mercedes» և «Volkswagen»Թրամփը պատմել է, թե ինչպես կարող է «սարսափելի բաներ» անել այլ պետությունների հետ «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության անդամները Մոսկվայում ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանինԵկել է հաջորդ քայլը կատարելու և մեր քաղաքական հայտը ներկայացնելու ժամանակը․ Ավետիք ՉալաբյանԶելենսկին խոստովանել է, որ 2 տարի թաքնվել է բունկերումՕրվա կադր. Քրիստոսի արձանի մոտ նույնիսկ Ռուսաստան - Արևմուտք հակամարտությունն է մեղմվում Գերմանիայի կառավարությունը հայտնել է 2022 թվականից ի վեր Կիևին ցուցաբերված ռшզմական օգնության ծավալը Փետրվարի 25-ին քեզ սպասում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում երիտասարդների համար՝ Նարեկ Կարապետյանի հետ. տեսանյութԴերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան Ի՞նչ է առաջարկում ընտրողին «ՀայաՔվեն». քվեարկի´ր, որ հաղթեսՔրիստոսի արձանի կառուցումը դառնալու է համահայկական համախմբման նոր խորհրդանիշ. ցուցահանդեսի այցելուները՝ մեգանախագծի մասին (տեսանյութ) Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր Տարբեր ազգեր պատերազմների մեջ են, բայց չկա մեկ այլ ժողովուրդ, որ նման խայտառակ վիճակի մեջ է հայտնվել. «Համահայկական ճակատ» ՇարժումԱմեն անգամ, երբ թուրքերը գովում են հայերին, դրան հաջորդում է ցեղասպանություն․ Արմեն ՄանվելյանԸնտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով, որ 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում․ Միրզոյանը՝ Ժնևում Մшրտական գործողությունների ավարտի դեպքում կիևյան ռեժիմի առաջնորդներին կարող են պատժել հենց իրենց մարդիկ. Մեդվեդև Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ Տաթև համայնքում արցախցի 7 ընտանիքի հող է տրամադրվել՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով Քաղաքացին պետք է լինի սահմանադրական համակարգի և իշխանության ձևավորման համակարգի կենտրոնում. Էդմոն ՄարուքյանՎրաստանն արգելում է մշտական կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես տաքսու վարորդ, առաքիչ և զբոսավար Ստեղծելու ենք պետություն-եկեղեցի համատեղ վերահսկողական խորհուրդ․ Աննա ԿոստանյանԵրկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկել մեկ այլ երիտասարդի․ ինչ է եղել (տեսանյութ) Թշնամին պետք է երկար մտածի՝ մեր երկրի վրա հարձակվելուց առաջ, և հրաժարվի այդ մտքից․ Ավետիք Քերոբյան4 տարի պահանջվեց, որ իշխանությունը կամ կշտանա, կամ հասկանա, որ չարիք է գործել․ Նաիրի Սարգսյան Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը. ԿԸՀ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված