Ու նորից միջադեպ Բաղրամյանում...
BlogՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր, երեկոյան, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ փոքրիկ միջադեպ: Եվրոպական միության դրոշները ծածանելով՝ Պարույր Հայրիկյանը մտել էր ցուցարարների շարքերը: Ընդամենը մի քանի համակիրներով նա կարողացավ մեծ իրարանցում առաջացնել, ինչի հետևանքով առաջացավ հրմշտոց, փոխադարձ վիրավորանքներ: Ցուցարարներին հաջողվեց հեռացնել ԵՄ դրոշները:
Կարծես թե մարդիկ մոռացել էին, թե ինչ առիթով են հավաքվել: Օրեր առաջ թիրախային ելույթներով զինված երիտասարդությունից կարծես ոչինչ չի մնացել: Երգ, պար և մերթընդմերթ վանկարկումներ: Այն ինչ ստաբիլ տեղի է ունենում այս օրերին, դա շտապօգնության մեքենայի կանչերն են,որոնցից վերջինը եղավ մի երեխայի քթի վնասվածքի պատճառով, ով ցանկանում էր պարեր բերդ պարը:
Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա նրանք ոչ երիտասարդի վնասվածքի, և ոչ էլ Հայրիկյանի հետ կապված բախումներին չխառնվեցին: Կարծես հոսանքի թանկացման պահանջը վերածվում է քաոսի:
Հ,Գ. Քաոսը հաղթում է անկարգությանը,քանի որ ավելի լավ է կազմակերպված:
(c)Թերի Պրաչետ