Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկեր Շատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին


Միասնությունը և սերնդափոխությունն անհրաժեշտ են նաև եզդիական համայնքին

Հասարակություն

Օրեր առաջ տեղի է ունեցել Հայաստանի Եզդիների հոգևոր առաջնորդ, «Հայաստանի Եզդիների՝ Շարֆադինի հետևորդներ» կրոնական կազմակերպության ղեկավար, շեխ Հասան Հասանյանի և «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանի հանդիպումը: Քննարկված թեմաների և հանդիպման մանրամասների վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց շեխ Հասան Հասանյանի հետ:

-Պարոն Հասանյան, մի քանի օր առաջ հանդիպում է տեղի ունեցել Ձեր և «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանի միջև: Ինչպե՞ս անցավ հանդիպումը, ի՞նչ հարցեր եք քննարկել:

- Իրավացի եք: Անձամբ հանդիպել եմ «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանի հետ և տպավորված եմ այդ հանդիպումից: Այն անցավ ջերմ, անկաշկանդ, անկեղծ զրույցի մթնոլորտում: Տպավորված եմ Արման Վարդանյանի առողջ մտածելակերպից, խանդավառությունից, ազգասիրությունից, հայրենասիրությունից, երկրում ինչ-որ բան դեպի դրականը փոխելու մեծ ցանկությունից: Համայնքի կողմից, հատկապես իմ կողմից՝ բարձր է գնահատվում նաև Արման Վարդանյանի շնորհավորական ուղերձը եզդիների Սուրբ Եզիդին նվիրված Սուրբ Զատիկի կապակցությամբ, որն այս տարի նշվեց դեկտեմբերի 16-ին: Կարևոր է, որ մեր հայ եղբայրներն ուշադիր են եզդիների նկատմամբ: Հատկապես, կարևորում եմ շարժման հռչակած սերնդափոխության գաղափարը: Այդ սերնդափոխությունը պետք է տարածվի բոլոր ոլորտներում՝ քաղաքականից սկսած՝ մինչև հասարակական: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա նշեմ, որ հանդիպման ընթացքում քննարկել ենք հարցերի լայն շրջանակ ոչ միայն եզդիական համայնքի հետ կապված, այլ նաև ընդհանուր երկրի իրավիճակի մասին: Մենք՝ եզդիներս, ՀՀ լիիրավ քաղաքացիներ ենք, հայ եղբայրների հետ կիսում ենք այս երկրում առկա բոլոր դժվարություններն ու խնդիրները: Դրան զուգահեռ՝ որպես ազգային փոքրամասնություն՝ եզդիներն ունեն ազգային համայնքին վերաբերող սպեցիֆիկ խնդիրներ:

-«Միասնություն» համազգային շարժումը մուտք է գործում քաղաքական դաշտ: Ձեր կարծիքով շարժումը կկարողանա՞ հասնել իր առջև դրված նպատակներին և լուծել առաջնային համարվող խնդիրները:

-Եթե Արման Վարդանյանի նման մտածողներ միանան, նրան շրջապատեն ազգի համար ցավող մարդիկ, կարծում եմ՝ միասնական ուժով կկարողանան գործել և նպատակներին հասնել: Ես՝ որպես եզդիների հոգևոր առաջնորդ, կարող եմ խրախուսել և իմ հնարավորությունների սահմաններում աջակցել, քանի որ, ծանոթանալով «Միասնություն» համազգային շարժման հիմնական գաղափարներին, տեսնում եմ երիտասարդների մտահոգությունը, անկեղծ ցանկությունը և պատրաստակամությունը՝ Հայաստանում որակական փոփոխություններ իրականացնելու: Ես այն կարծիքին եմ, որ այսօր երիտասարդ սերունդը պետք է վճռորոշ դերակատարում ունենա Հայաստանում ընթացող գործընթացներում և այս տեսանկյունից «Միասնություն» համազգային շարժման ի հայտ գալը՝ որպես նոր սերնդի միավորում, կարծում եմ, պահանջված անհրաժեշտություն էր:

-«Միասնություն» համազգային շարժման շարքերն է համալրել նաև Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը: Դուք՝ որպես եզդիների հոգևոր առաջնորդ, ի՞նչ եք մտածում այս հարցի շուրջ:

-Լինելով այս երկրի բնակիչներ, եզդիները մշտապես ձգտել են ներգրավվել ոչ միայն մշակութային, կրթական, հասարակական, այլ նաև քաղաքական գործընթացներին: Ինձ ոգևորում է այն հանգամանքը, որ «Միասնություն» համազգային շարժման մեջ ընդգրկված են մեր ազգի ակտիվ երիտասարդ ներկայացուցիչներ՝ ի դեմս Սաիդ Ավդալյանի:

Սաիդ Ավդալյանը եզդիական համայնքում մեծ հեղինակություն ունեցող գերդաստանի զավակ է, որոնք մեծ գործեր են կատարել իրենց եզդի ազգի համար: Այսօր էլ եզդի համայնքի կողմից, մասնավորապես՝ իմ կողմից, Սաիդ Ավդալյանը և նրա ազգանպաստ գործունեությունը ի շահ եզդի ազգի և ՀՀ-ի՝ շատ բարձր են գնահատվում: Մենք համոզված ենք, որ նա հետագայում էլ կշարունակի իր ազգանպաստ գործունեությունը:

Սաիդ Ավդալյանին կբնութագրեմ որպես անշահախնդիր, ազգասեր, հայրենասեր, համեստ, ինտելեկտուալ և մարդկային բարձր որակներ և հատկանիշներ կրող մարդու: Նա երբեք ինքնագլուխ գործողությունների չի դիմում և ազգի հետ կապված ցանկացած քայլ անելուց առաջ իր ազգի մեծերից խորհուրդ է հարցնում: Ինքն ինձ մոտ մեծ հարգանք է վայելում նաև նրա համար, որ շահամոլ չէ: Գործում է ազգի բարելավման, միասնության համար, մտածում է երիտասարդների մասին: Ճանաչելով նրա գերդաստանի ներկայացուցիչներին՝ ես վստահ եմ՝ Սաիդը այնպիսի գործողություններ չի անի, որ եզդիներն ամաչեն: Ես Սաիդին համարում եմ առաջին երիտասարդն, ով Ազգային ժողովում կարող է ներկայացնել եզդի ազգի շահերը: Կարծում եմ՝ դրանից կշահի և´ Ազգային ժողովը, և´ մենք՝ եզդիներս:

-Եզդիական համայնքն այսօր ի՞նչ հիմնական խնդիրներ ունի:

-Շատ կարևոր հարց է երիտասարդների կրթության հարցը: Շատ երիտասարդներ կան, որոնք սոցիալական վատ պայմանների պատճառով չեն կարողանում բարձրագույն կրթություն ստանալ: Մենք, Հայաստանում լինելով ազգային փոքրամասնություն, իսկ ազգային փոքրամասնությունների մեջ՝ մեծամասնություն, ոչ մի բնագավառում ընդգրկված չենք. ո´չ դատաիրավական համակարգում, ո´չ նախարարություններում, ո´չ նախագահի աշխատակազմում, ոչ մի տեղ: Կարծես՝ անտեսված ենք: Մենք ունենք կադրեր, լավ մասնագետներ, բայց չգիտես ինչու՝ ներկայացվածություն չունենք: Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում մեծ թվով եզդիներ են ապրում, սակայն մարզպետարաններում ոչ մի ներկայացուցիչ չկա: Հայաստանի եզդիական համայնքին սպառնում է նաև արտագաղթը, աղանդավորությունը և այլ խնդիրներ ևս: Եզդիական շատ գյուղեր կան, որտեղ կենսական պայմանները բացակայում են: Չնայած այս խնդիրներին՝ եզդիները Հայաստանի լիիրավ քաղաքացիներ են ու մեծ ներդրում, ավանդ են ունեցել Հայոց պետականության կայացման գործում: Դեռևս հին ժամանակներից մինչև օրս, հայերն ու եզդիները եղել են համերաշխ, միասնական պայքարել են մեկ ընդհանուր թշնամու դեմ ու հաղթանակել: Վառ ապացույցն Արցախյան պատերազմն է, որտեղ բազմաթիվ զոհեր տվեց եզդի ազգը՝ իր հայ եղբայրների հետ պաշտպանելով այս սրբազան հողը:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

 
 
 
 
Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանը
Ամենադիտված