ԱԺ նստաշրջանն ավարտվեց. ինտերնետ-ժամով խաղերի եւ վիճակախաղերի օրինագիծն ընդունվեց 2-րդ ընթերցմամբ
ՔաղաքականությունԱզգային ժողովն այսօր` դեկտեմբերի 23-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 81, դեմ` 5, ձեռնպահ 16 պատգամավոր:
Նշենք, որ այս նախագծով ինտերնետ-ժամով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 մլն դրամի փոխարեն այսուհետ կկազմեն 500 մլն դրամ: Նախագծի նպատակն է օրենքով ամրագրված դրույթների համապատասխանեցնել Հարկային օրենսգրքի դրույթներին:
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանն այսքանով ավարտվեց: