Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Ինչպես Սիլվա Հակոբյանը հանդիպեց իր ճակատագրական սիրուն. երգչուհին առաջին անգամ խոսել է առաջիկա ամուսնության մասին

EXCLUSIVE

2016 թվականի երգչուհի Սիլվա Հակոբյանի համար հոբելյանական է: 2006 թվականի տարեվերջն էր՝ նոյեմբեր-դեկտեմբերը, երբ նա բումային մուտք ունեցավ շոու բիզնես և հաստատուն քայլերով առաջ գնաց: Երգչուհին հայտնի է արդեն 10 տարի, սակայն երգել սկսել է մանկուց:

Պարզվում է՝ Սիլվան մանկուց գտել էր ոչ միայն իր ճակատագրական աշխատանքը՝ երգը, այլև սերը, սակայն երկրորդը երկար փնտրեց:) Tert.am Life-ի հետ բացառիկ զրույցում երգչուհին առաջին անգամ  խոսել է ոչ միայն 10 ամյա գործունության, այլև նշանադրության և առաջիկա ամուսնության մասին:

-Սիլվա, այս տարի լրանում է գործունեությանդ 10 տարին: 2006-ին Ի՞նչ է տվել քեզ հայտնիությունը ու ի՞նչ է խլել այս 10 տարիների ընթացքում:

- Հայտնիությունն ինձ շատ մեծ սեր է տվել: Ես երջանիկ մարդ եմ, որ ինձ սիրողների թիվը շատ մեծ է: Ես հասունացել, կայացել եմ այս ասպարեզում և մեծանալ այն ժամանակվանից, երբ ճանաչվեցի:

Ես շատ եմ սիրում իմ հանդիսատեսին և հասկանում եմ, որ պատասխանատու եմ իր առաջ. ինչ-որ բան անելիս առաջին հերթին մտածում եմ՝ ինչպես կընդունի ժողովուրդը: Դա իմ գիտակցության մեջ է և իր բացասական կողմն էլ ունի՝ կորցրել եմ մտքիս ազատությունը:

Խլելու մասին խոսելիս չեմ կարողանում չնշել ժամանակը: Չեմ կարողանում շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս, անձնական կյանքիս: Սկսել եմ շատ կարոտել Հայաստանը: Երբ ունես անձնական կյանք, կարոտը շատ ավելի մեծ է լինում: Այդ ամենն ինձ բերել է դեպրեսիայի այն աստիճան, որ երազում եմ թեկուզ մեկ տարի չբացակայել երկրից: Շարունակեմ իմ գործով զբաղվել, բայց չշրջագայեմ: Միաժամանակ հասկանում եմ, որ այդ օրը չի գա, որովհետև եթե այս ասպարեզում ես, քեզ սիրում են ու ուզում են տեսնել տարբեր երկրներում, պետք է նաև զոհաբերես անձնականդ, ընտանիքդ, ապագա ընտանիքդ: Պիտի լինես ժողովրդինն ու իրենց էլ ժամանակ տրամադրես:

-Երբ նոր էիր սկսում գործունեությունդ, ընտանիքիդ համար ֆինանսապես էլ էր շատ դժվար. ամենադժվար փուլից հասել եք կայունության: Չնայած թիկունքումդ ընտանիքդ է և բոլորով եք աշխատում, այդ կայունությունը մեծապես պայմանավորված է քո գործոնով: Ի՞նչ է դա նշանակում քեզ համար:

 

 
 

-Սկզբնական փուլում գումար վաստակելու միտք անգամ չունեի: Դա ինձ համար սիրելի գործ էր, ոչ թե բիզնես: Երգում էի այն, ինչ ուզում էի: Շատ էի ունենում առաջարկներ՝ կորպորատիվ միջոցառումների երգելու համար, բայց մերժում էի: Ինքս իմ առաջ պայման էի դրել, որ չեմ երգելու ռեստորաներում, սակայն այն, ինչ բացառել եմ իմ կյանքում, միշտ եղել է:

Երբ դուրս եկավ «Կանաչ-կարմիր»-ը, հասկանում էի, որ կորպորատիվների հրավերներն ավելի շատ են լինելու: Այնպիսի պահ եկավ, երբ մերժելն արդեն անհնար էր, ու ես սկսեցի վաստակել: Ինձ հաճելի էր, երբ վաստակում էի ու մեր ընտանիքի համար կարևոր մի բանի համար էինք գնում: Եթե չեմ սխալվում, առաջին գումարովս կամ ինձ համար մատանի եմ գնել, կամ հեռուստացույց՝ տան համար: Այդ ուրախությունը նկարագրելու չէր:

-Քեզ համար սթրեսայի՞ն էր սկզբունիքցդ հրաժարվելն ու ռեստորանում երգելու որոշում կայացնելը:

-Ես լացելով եմ գնացել ռեստորան,  չգիտեի՝ ինչ է ինձ սպասվում, սակայն հասկացա, որ ռեստորանային կատարումներն էլ են համերգների վերածվում: Մարդիկ պարում են կամ վայելում:

-Հիմա շատ է խոսվում շոու բիզնեսի լճացման մասին: Քո սերնդի ոչ պակաս հայտնի երգիչներից շատերն այժմ գրեթե աշխատանք չունեն: Դու ու ևս մի քանի երգիչ անընդհատ շրջագայություների մեջ եք: Ինչի՞ շնորհիվ մի քանիսդ մնացիքպահանջվածների շարքում:

-Մյուսների մասին չեմ կարող խոսել: Իմ պարագայում ինձ շատ է օգնում ընտանիքս: Եթե չլիներ ընտանիքիս միասնականությունը, կարծում եմ՝ ես էլ այլևս արդիական չէի լինի, բայց իմ փոխարեն մտածում է 5 մարդ: Իմ ուժն ու զենքն իմ ընտանիքն է:

Հայրս ինձ նախապատրաստել էր, ասում էր հիմա քեզ մոտ աստղային ժամ է: Կգա մի պահ, երբ մի քիչ կգլորվես ցած, սակայն դրանից չպիտի կոտրվես, որովհետև բոլորի մոտ էլ լինում է այդպես: Ես ինձ նախապատրաստել էի, որ գալու է այդ պահը: Ինձ մոտ համեմատաբար թեթև տարիներ էին 2007-ը և 2011-ը: Ես աշխատել եմ այդ տարիներին, սակայն ավելի պասիվ եմ եղել տեսահոլովակներ թողարկելու  առումով:

-Քեզ համար մարտահրավե՞ր էր ապացուցել, որ առանց մերկանալու ու ինչ-որ մեկի սիրուհին լինելու էլ է հնարավոր հասնել հաջողության:

-Այո: Ես միտումնավոր չեմ արել, սակայն ես նաև դա ապացուցեցի: Նույն  «BBC»-ի մրցույթում ես շատ փակ էի հագնված, ինձ հետ մրցակցող աղջիկներից շատերը, երևի, շոր չէին հագել, բայց դա ոչինչ չփոխեց: Շատ կարևոր է, որ մարդն աստղ ունենա:

Don't Apologize-ի տեսահոլովակում շատ ավելի կարճ շորտ պետք է հագնեի: Ես և Արմեն Գալյանը գնեցինք այն: Եղբայրս ասաց, եթե քեզ ազատ կզգաս այդ շորտի մեջ, հագիր, բայց ես չեմ զգում քո ազատությունը: Ես էլ հասկացա, որ այդպես է ու մենք փոխեցինք շորտը:

-Այս տարի տեսահոլովակ չես թողարկել, ինչո՞ւ:

-Շրջագայություններն այս տարի շատ էին, ժամանակը՝ սուղ: Հաջորդ տարի անպայման մի քանի տեսահոլովակ կթողարկեմ: Հաջորդ աշխատանքս անելու եմ ծավալուն մի գործ, որը կգրավի հանդիսատեսին:

-Ինչպիսի՞ տարի էր 2016-ը քեզ համար:

-Բուռն: Ինձ մոտ զույգ թվերը միշտ շատ հագեցած են լինում: 2016-ի հետ մեծ հույսեր չէի կապում, չէի պատկերացնում, որ կարող է լավ տարի լինել ինձ համար, քանի որ շատ խառն ու անորոշ դիմավորեցի: Չեմ ուզում շատ խորանալ բացասականի մեջ, սակայն տրամադրվածությունս վատ էր: Փաստորեն, շատ լավ տարի էր թե´ անձնական, թե´ գործնական առումով:

Այս տարի համերգային շրջագայություններ ունեցա Արամեի հետ Ռուսաստանի 15, այնուհետև՝ 26 քաղաքներով: Բացի այդ էլ շատ եմ ելույթներ ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում:

Վերջերս էլ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ էի մեկնել, որտեղ ԱՊՀ երկրների Մշակույթի օր էր անցկացվում: Հայաստանի ներկայացուցիչը ես էի: «Սասնա պարը» կատարեցի: Ինձ ասել էին, որ երգերի ընթացքում խոսք ասելը, պարելը, ջերմ ողջունելն այնտեղ ընդունված չէ: Երբ բեմ բարձրացա, սկզբից մինչև վերջ ծափեր էին: Վերջում  ասացի՝ շնորհակալություն, բոլորը սկսեցին «ուուուուու» գոռալ: Կազմակերպիչները շոկի մեջ էին, ասում էին՝ դու արեցիր այնպիսի բան, որն այստեղ չէին անում: Եվս մեկ անգամ հասկացա, որ եթե երգ ներկայացնեմ միջազգային հարթակում, օտար ազգերը կընդունեն ինձ: Հաճելի ձեռքբերում էր ինձ համար:

-Սիլվա, 2006-ին տվածդ հարցազրույցում ասել էիր, որ երբեք չես փոխվի: Այն քիչ հայտնիներից ես, ով իսկապես չի փոխվել՝գոռոզանալու իմաստով, բայց վստահ եմ, որ բնավորությունդ շատ է փոխվել: Կխոսե՞ս փոփոխությունների մասին:

-Ես այլևս չեմ վստահում ամեն մեկին: Միակ բանը, որ ինձ շատ է տանջում իմ կասկածամտությունն է: Հուսով եմ՝ ժամանակի հետ դա կվերանա:

-Ի՞նչն է քեզ կասկածամիտ դարձրել:

-Մեր կյանքում հայտնվում են մարդիկ, որոնց հետ շփվելով շատ բան կարող ես հասկանալ: Լինում են դեպքեր, իրադարձություններ, որից հետո փոխում ես մտածելակերպդ: Ես շատ ուրախ եմ, որ նման մարդիկ, ովքեր անկեղծ չեն իմ հանդեպ,  շատ շուտ էլ հեռանում են իմ կյանքից:

-Սթրեսներից հե՞շտ ես դուրս գալիս:

-Նայած ինչ սթրես է: Երևի, երկար չեն տևում, որովհետև իմ կողքին ճիշտ մարդիկ են, ովքեր ինձ օգնում են հաղթահարել ցանկացած սթրես: Ես ուրախ եմ, որ կողակիցս էլ այնպիսին է, որ օգնում է շրջանցել դրանք:

-Այս տարի նշանվեցիր:) Ինչպե՞ս սկսվեցին քո և Նորայրի հարաբերությունները:

-Ես չեմ սիրում խոսել անձնականիս մասին, դրա համար էլ այդ ամենի մասին ուշ իմացան: Ամբողջ կյանքում ես հավատացել եմ ճակատագրին: Երբ դիտում էի ֆիլմեր ճակատագրական սիրո մասին, արտասվում էի: Երբևէ չեմ մտածել, որ ինքս կարող եմ անցնել դրա միջով:

Ես Նորոյին հանդիպեցի այն ժամանակ, երբ մեծ հիասթափություն էի ապրել և ընդհանրապես չէի ծրագրում նոր հարաբերություն սկսել: Այնպես որ, պետք է հավատալ ճակատագրին՝ վերևում կա ուժ, որն ամեն ինչ անում է, և դու անզոր ես դրա դեմ: Իրականում երկուսս էլ շոկի մեջ ենք, նույնիսկ մեր դասընկերները չէին սպասում, որ այսպիսի բան կլինի:

-Դու և նշանածդ համադասարանցիներ եք եղել:) Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան տարի անց կրկին հանդիպեցիր քո ճակատագրական սիրուն:

-Մենք միայն առաջին, երկրորդ  դասարանում ենք իրար հետ սովորել: Հետո ես եկա Երևան, սակայն միշտ կապի մեջ եմ եղել Վայքի դասընկերներիս հետ: Պարզվում է՝ ես Նորոյի առաջին սերն եմ եղել:) Միշտ թաքուն սիրել է ինձ: 20 տարի անց մենք պատահական կրկին հանդիպեցինք…:) Շատ ուրախ եմ, որ Նորոյին ուղնուծուծով գիտեմ, քանի որ իմ համերկրացին է:

 

-2017-ին հարսանիք սպասվո՞ւմ է:

-Այո, հաջորդ տարի, Աստծո կամոք, կամուսնանամ: Չգիտեմ՝ հարսանիք կլինի, թե ոչ. կարևորն իսկապես երջանիկ լինելն է: Հարսանիքն ու մնացած բաները երկրորդական են: Գլխավորն այն է, որ քեզ ազատ զգաս կողակցիդ հետ, մնաս այնպիսին, ինչպիսին կաս, ուղեղդ հանգիստ լինի ու միշտ ժպտաս: Հիմա հասկանում եմ, որ դրանից կարևոր բան չկա:

-Այս տարի ևս ակտիվ աշխատում էիր: Գործունեությանդ խնդիրներ ստեղծե՞լ է ընտրյալիդ հետ:

-Նորայրն ըմբռնումով է մոտենում աշխատանքիս: Ասում է՝ յուրաքանչյուրս մեր գործն ունենք, նույնն է, որ դու ինձ արգելես աշխատանքի գնալ: Սա էլ է ցույց տալիս այն սերը, որ մարդը տածում է իր կողակցի հանդեպ: Առնվազն պիտի անսիրտ լինես, որ մարդուն զրկես իր սիրած աշխատանքից, որով նա ապրում ու շնչում է:

Նորոն դեռևս  դիմանում է:) Կարծում եմ՝ հետո էլ կդիմանա: Միակ բանը, որը երկկողմանի չենք կարողանում հաղթահարել, հեռավորությունն է, երբ, օրինակ, 1 ամսով մենկում եմ շրջագայության: Սակայն դա ժամանակի ընթացքում լուծվող հարց է:

-Սիլվա, հիմա ինչի՞ մասին ես երազում: Ամանորի գիշերն ի՞նչ երազանք ես պահելու:

-Ուզում եմ, որ մեր երկրում արտագաղթ քիչ լինի: Մարդիկ լինեն ապահովված և իրենց մեջ նորից վերականգնվի հավատն ու բարությունը, որ կար նախկինում: Երազանք է դարձել, որ սահմանում խաղաղություն լինի, և բոլոր զինվորները ողջ-առողջ վերադառնան իրենց տուն:

Սիրում եմ 7 թիվը, այն միշտ հաջողություն է բերել ինձ: Հուսով եմ՝ 2017-ը հաջողություն կբերի իմ ընտանիքին, այն ընտանիքին, որը նոր պետք է ստեղծեմ: Մի նվիրական երազանք ունեմ՝ ուզում եմ մայրանալ:) Հուսով եմ, Աստծո կամոք, դա կլինի 2017-ին կամ 2018-ին: Անհամբեր սպասում եմ այդ օրվան, որովհետև զգում եմ, որ նա արմատապես կփոխի կյանքս:

 Շարուբակությունը՝ այստեղ : 

 

Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել
Ամենադիտված