Պողոտան փակելու լեգիտիմությունը կասկածի տակ է
BlogՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Վերջին օրերին լրատվական դաշտում տեսանելի է այն մոտեցումը, որ գնալով Բաղրամյան պողոտան փակելու որոշումը իմաստազրկվում է: Այս մոտեցումը երկու հիմնական փաստերով է հիմնավորվում:
Առաջին, նախագահը արձագանքելով ցուցարարների պահանջին՝ աուդիտ անցկացնելու մասով, կարևոր քայլ կատարեց ցուցարարների պահանջները բավարարելու հարցում:
Երկրորդ, «Ոչ թալանին» նախաձեռության լիդերների որոշումը՝ հեռանալ Ազատության հրապարակ, ազդանշան եղավ Բաղրամյան պողոտայից ինտելեկտուալ սերուցքի հեռանալու համար:
Եվ եթե ակցիայի սկզբնական շրջանում, պողոտան փակ պահելը առանցքային նշանակություն էր ձեռք բերել ցուցարարների կամքն ու մինչև վերջ պայքարը ի ցույց դնելու հարցում, ապա հիմա այն մի տեսակ իմաստազրկվել է:
Պողոտան փակ պահելու լեգիտիմության հիմքերը գնալով խալխլվում են, ինչը ոստիկանության համար հնարավորություն է ստեղծում վերականգնելու երթևեկությունը Բաղրամյան պողոտայում: