Կամավոր «ճորտացումը» ՝ գործողության մեջ
Ուշադրության կենտրոնումԳայանե Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հեռուստատեսությամբ Աժ երեկվա նիստի լուսաբանումը դիտող ցանկացած քաղաքականացված քաղաքացու մոտ առաջին միտքը, որ կարող էր ծագել ՝ էներգիայի թանկացումն արդարացնել փորձող որոշ ելույթներ ունկնդրելիս, սա կլիներ:
Ի՞նչ եք ժողովրդին ձեռ առնում, համապատասխան մասնագետը համեմատության համար բացատրեց, որ ԱՊՀ այլ երկրների համեմատությամբ Հայաստանում էներգիայի սակագինը գրեթե կիսով չափ թանկ է, ու հիմա էլի՞ են ուզում սակագին բարձրացնել, կամ պատճառաբանում են, թե ՀԷՑ-ը սեփականաշնորհած ընկերությունն է որոշողը:
Բա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դերը ո՞րն է, որ գլուխը կախ արդարացնի՞ չհիմնավորված թանկացումը, եթե այլ գործառույթ չունի այդ կառույցը, քան՝ լուռումունջ համակերպվելը, ավելի լավ չի՞ լինի ընդհանրապես այն լուծարել:
Էս կարգի կամավոր «ճորտացում» կլինի՞՝ այն երկրից, որի հետ նույն միության մեջ ենք մտել, որպես տնտեսական իբր թե համահավասար համագործակցության մեջ գտռնվող պետություն: