Բիբինը թալանի, ժողովուրդը վճարի...
Ուշադրության կենտրոնումԳայանե Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԷՑ-ի տխրահռչակ տնօրեն Բիբինը, որի անունն արդեն հայհոյանքի ատրիբոտ է դարձել, Հայաստանից ճողոպրեց իր երկիր՝տաքուկ անկյուն գտնելու, իսկ նրա «վատ տնտեսավարման» թե «վատ մենեջմենթի» կամ «ճոխությունների» համար վնաս կրած ՀԷՑ-ի «ջառման» դրել են ժողովրդի վտիտ ուսերին ու ասում են՝«Հո արա հո՜, եզո ջան...քաշի,քաշի ուսիդ մատա՜ղ...»:
Հավ գողացողին բանտում տարիներով պահում են,հազարավոր դոալրներ քամուն տվածին թույլ տալիս հեռանա երկրից՝ հնարավորություն տալով , որ հիմա էլ մի ուրիշ տեղ խաբեություններ անի: Ժողովրդին էլ մխիթարում են, թե շուտով աուդիտ կանենք, տեսնենք ով է մեղավոր, որ էդ մեղավորի թալանածը հետ բերենք, էդ գումարներով բյուջեն հարստացնենք ու մենք հարստանանք...
Իսկ մինչ այդ ժողովուրդն ստիպված է վճարել՝ ուրիշի թալանածի համար: Հետո էլ զարմանում է վարչապետը, թե ինչու՞ժողովուրդը չի խաղաղվում...