Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Ինչպես Ամանորին խուսափել գիրանալուց

Wnews.am-ը գրում է . 

Ամանորին հայերի սեղանները լի են  համեղ ճաշատեսակներով։ Տոն օրերին, բնականաբար, դժվար է չգայթակղվելն ու հրաժարվելը համեղ ուտեստներից, ինչի արդյունքում շատերն ավելորդ քաշ են հավաքում։ Ինչպե՞ս խուսափել Ամանորին գիրանալուց. Wnews.am-ն առաջարկում է հետեւել մեր տասը կանոններին.

Տանից քաղցած դուրս մի’ եկեք.

Woman balancing on back of sofa, profile

Սա կարեւոր է մի քանի պատճառներով. եթե հյուր գնաք, հագեցած ստամոքսին ավելի քիչ կուտեք, քան քաղցած վիճակում։  Մեկ բաժակ բնական յոգուրտ, մեկ բանան կամ անյուղ պանրով սեւ հացը լավ տարբերակ է հագեցածության զգացողության համար։ Երբ քաղցած եք, ավելի շատ եք ուտում, ինչն էլ բերում է ավելորդ կիլոգրամների։

Մի’ մոռացեք բազային վարժությունների մասին.

Եթե իհարկե, դրանցով զբաղվում եք առօրյայում։ Ժամանակն այնպես պլանավորեք, որ գոնե  25 րոպե ունենաք պարապմունքների համար։ Եթե այդ տարբերակը նախընտրելի չէ, ապա գոնե աշխատեք շատ քայլել, շարժման մեջ լինել՝ հատկապես, որ քաղաքի տոնական լուսավորությունը տրամադրող է։

Բավարար չափով հեղուկ օգտագործեք.

Ծարավն ավելի քմահաճ զգացողություն է, քան սովը, քանի որ ունակ է թաքնվել սովի տակ։ Տոն օրերին հատկապես պետք է շատ հեղուկ օգտագործել, քանի որ ալկոհոլը բերում է օրգանիզմում ջրային քաղցի։ Տոն օրերին օրական  2,5 լիտր հեղուկ օգտագործեք, այն միաժամանակ հագեցած լինելու զգացողություն կտա։

Munich, Germany

Դադարե’ք Ձեզ խղճալ.

Ձեր հանդեպ այդքան բարի մի’ եղեք։ Հաճախ, տոներին մենք մեզ բռնացնում ենք մտքին, թե «չէ որ այդքան աշխատել եմ, վազել խանութներով, ուտելիք պատրաստել եւ արժանի եմ համեղ սնվելու եւ վայելելու արձակուրդս»։ Իհարկե արժանի եք, սակայն նկատի ունեցեք, որ  500 գր նիհարելու համար պետք է   3500 կկալ այրեք, մի՞թե գեղեցիկ կազմվածքն ավելի կարեւոր չէ։

Մի’ չարաշահեք ալկոհոլը.

Ալկոհոլային խմիչքների մեծամասնությունը ոչ միայն մեծ կալորիականություն ունեն, այլ նաեւ ախորժակ են բացում։ Նախապես որոշեք սահմանը՝ օրինակ երկու բաժակից ավել չեք խմելու եւ վերջ։ Անպայման ալկոհոլի արանքում ջուր խմեք, այդպիսով այն ավելի դանդաղ ազդեցություն կունենա, մյուս կողմից էլ կարող եք խուսփել հաջորդ օրվա գլխացավից։

 

Studio shot of young beautiful woman on light background

ԿՐՃԱՏԵ’Ք ԱԽՈՐԺԱԿԸ.

Ոչ բոլոր մթերքներն են հավասարապես պայքարում քաղցի դեմ։ Բանը ոչ միայն դրանց կալորիականության մեջ է, այլ նաեւ խոլեցիստոկին հորմոնի, որը նպաստում է ավելի երկար ժամանակով ախորժակի զսպմանը, ինչը հատկապես կարեւոր է երեկոյան ժամերին։ Օրգանիզմում դրա սինթեզին նպաստում են այնպիսի մթերքները, ինչպիսիք են ձուկը, ծովամթերը, զեյթունի ձեթը, բազուկը, դդումը եւ այլն։

Քնե’ք.

Ութ ժամանոց առողջ քունը պարտադիր պայման է մարմինը տոնուսում պահելու համար եւ, վերջապես, կարող եք ձեզ թույլ տալ նման ճոխություն։ Բանն այն է, որ քնի պակասը նպաստում է քաշի ավելացմանը։

 Ճիշտ սննդամթերք ընտրեք.

Տոնական ճաշատեսակները ոչ միայն շատ են, այլ նաեւ շատ բազմատեսակ, այդ պատճառով էլ մեծ ցանկություն է առաջանում բոլորը համտեսել։ Սովորեք հրաժարվել ախորժելի ճաշատեսակներից, եթե հասկանում եք, որ դրանք ավելորդ են՝ հատկապես, երբ արդեն կուշտ եք։ «Ոչ, շնորհակալ եմ» արտահայտությունը փորձեք սեղանին հաճախ կրկնել։

Christmas pudding being flamed at Christmas dinner

ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ՕՐԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵՔ.

Սոված օրերի իմաստը նրանում է, որ  16 ժամվա ընթացքում կոպիտ մթերք չօգտագործեք։ Շատ ընկերություններ այսօր առաջարկում են անչափ համեղ դետոքս ծրագրեր, որոնց հիմքում հյութեր եւ սմուզիներ են։

Դանդաղ ծամեք.

Հագեցածության զգացողությունը ուղեղ է հասնում ուտելուց  15-20 րոպե հետո միայն։ Դանդաղ ծամեք, թույլ տվեք, որ սնունդն ուղեղում էլ ընդունվի, այդպիսով հեշտությամբ կարող եք խուսափել ավելորդ մթերքի ընդունումից։ Մի խոսքով, դիետոլոգների կարծիքով  20 րոպեում սնվելն իդեալական ժամանակահատված է։

 

Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել
Ամենադիտված