Հաստատուն մնացեք Ձեր հավատքի և սիրո մեջ՝ որպես նվիրյալ ու հարազատ զավակներն աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Ուշադրության կենտրոնումՏեր Ասողիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի ընկերներ,
Վերստին շրջանառվում են տեսանյութեր, հրապարակումներ... Բնավ հավատ մի ընծայեք ուխտադրուժներին և նրանց սուտ վկայությունները տարածողներին, քանի որ նենգ են իրենց սրտով ու խորհուրդներով:
Նրանք, երբ դեռ հոգևոր ասպարեզում էին՝ Սուրբ Եկեղեցուն ծառայելուց առավել իրենց անձնական շահերով էին տարված, ուստիև իրենց երբեմնի հոգևոր գործունեությունն անարդյունք է եղել և անհիշատակելի... Եվ բնական է, որ նման դատարակ կենսագրություն ունեցողները հանդես գան այդպիսի դատարկաբանություններով, չարախոսություններով:
Հաստատուն մնացեք Ձեր հավատքի և սիրո մեջ՝ որպես նվիրյալ ու հարազատ զավակներն աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի: Եվ ջանացեք տեսնել այն պայծառությունը, որ այսօր ճառագում է Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուց. իսկ այդ պայծառության ամեն մի ճառագայթը մեզանից մեկն է՝ իր սուրբ հավատքով և աստվածահաճո կյանքով: