Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկեր Շատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ուրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից


Դպրոցներում անցկացվող քննությունների ընթացակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ:

Հասարակություն
Armtimes.com-ը գրում է․ Օրացուցային եւ ուսումնական տարին որքան մոտենում է ավարտին, այնքան հանրակրթական շատ հաստատություններում խորանում են անորոշությունն ու անհանգստությունը:
 
Ինչպես հայտնի է, դպրոցներում անցկացվող քննությունների ընթացակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ: Ու եթե ի սկզբանե կրթության եւ գիտության նորանշանակ նախարարի հայտարարած ու խոստացած վերանայումները դրական արձագանք գտան, այժմ արդեն շատ հաստատություններում խառնաշփոթ է ստեղծվել. թե՛ դպրոցների աշխատակազմերը, թե՛ աշակերտներն ու նրանց ծնողները երբեմն մինչեւ վերջ չեն պատկերացնում, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ նորամուծությունները եւ գործնականում ինչպես պետք է կիրառվեն:
 
ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը երեկ մեր զրույցում մանրամասներ ներկայացրեց 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ:
 
Ըստ այդմ, ընթացիկ կիսամյակի ավարտին, ինչպես նախկինում, 4-րդ եւ 9-րդ դասարանն ավարտող երեխաների գիտելիքների ստուգում չի լինի, բայց արդեն հաջորդ կիսամյակի ու միեւնույն ժամանակ ուսումնական տարվա ավարտին նրանց քննությունների բնույթը որոշ չափով կլինի այլ:
4-րդ դասարանցիները «Մայրենի» առարկայից թելադրություն կգրեն` ի տարբերություն նախորդ տարվա թեստային առաջադրանքների: «Մաթեմատիկայի» քննությունը փոփոխություն չի կրի, եւ գիտելիքների ստուգումը կանցկացվի գրավոր տարբերակով` թեստային առաջադրանքների տեսքով:
9-րդ դասարանի դեպքում, պարզվում է, երեկվա դրությամբ դեռ փոփոխություններ էին տեղի ունենում: Ուսուցիչներն ու աշակերտները ավելի վաղ պաշտոնապես տեղեկացվել են, որ բնագիտական առարկաներից քննությունը լինելու է համակցված թեստի ձեւով: Այսինքն` եթե նախկինում սովորողներն ընտրություն էին կատարում «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների միջեւ եւ գրավոր քննություն հանձնում դրանցից որեւէ մեկից, ապա այս տարի նախատեսված էր, որ քննական թեստում առաջադրանքները լինելու են բոլոր չորս այդ առարկաների վերաբերյալ:
Ու մինչ աշակերտները փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են նախապատրաստվել այդ քննությանը, առաջադրանքների թեկուզ մոտավոր ինչ շրջանակ կա կամ ինչ հարցաշար, գնահատման եւ թեստավորման կենտրոնում էլ համապատասխան առարկայական բաժինն աշխատում է թեստերի մշակման եւ ուղեցույցների համադրելիության ուղղությամբ՝ կրթության եւ գիտության նախարարությունում որոշել են նշված փոփոխությունը հետաձգել:
 
Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ ընդառաջ են գնացել մանկավարժներից ու սովորողներից ստացված դիմումներին, որոնք նշել են, թե այդ կարգով քննությանը նախապատրաստվել չեն հասցնում` խնդրելով տրամադրել ավելի երկար ժամանակ: Հետեւաբար, համակցված թեստերը կիրառության մեջ մտնեն 2017-2018 ուսումնական տարում: Տիկին Հովհաննիսյանն ասաց, որ գնահատման եւ թեստավորման կենտրոնը նույնպես քիչ առաջ տեղեկացվել է փոփոխությունը չեղյալ հայտարարելու մասին:
Ինչ վերաբերում է 9-րդ դասարանում անցկացվելիք մյուս 5 առարկաների քննությանը, ապա «մաթեմատիկայի» դեպքում գրավոր քննության տարբերակը կպահպանվի: «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի թեստերի փոխարեն ավարտական այդ դասարանի աշակերտները կհանձնեն փոխադրություն ու նաեւ «գրականություն»` բանավոր: «Պատմություն» եւ «Օտար լեզու»առարկաների քննությունը նույնպես բանավոր տարբերակով կլինի: Իսկ թե հատկապես ո՞ր լեզուն կլինի քննական, դարձյալ թողնված է աշակերտի ընտրությանը:
 
12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների թիվը, ինչպես նախկինում եւս նշել ենք, 6-ի փոխարեն դարձել է 3-ը` «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն» եւ «Մաթեմատիկա»: Ընդ որում, եթե դրանք չեն համընկնում միասնական քննությունների հետ, այսինքն` այդ առարկաները հանձնելու անհրաժեշտություն չի լինելու բուհ ընդունվելու համար, ապա 12-րդ դասարանցին իրավունք ունի տվյալ առարկայից քննություն հանձնել հունվարին, իսկ արդեն հաջորդ կիսամյակի համար ընտրել առնվազն երեք առարկա եւ դրանք կրկնել առավել շատ դասաժամով: 12-րդ դասարանում նշված երեք պարտադիր քննություններն անցկացվելու են գրավոր: Մյուսներից կնշանակվեն տարեկան գնահատականներ` մատյանի տվյալների ամփոփումով:
 
Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչեւ դեկտեմբերի 1-ը գրավոր պետք է դիմեն դպրոցի տնօրենին, վերջինս էլ այդ տվյալները մինչեւ դեկտեմբերի 10-ը ներառյալ պետք է փոխանցի գնահատման եւ թեստավորման կենտրոն: Հունիս ամսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու դիմում-հայտերը հաստատության տնօրենը կենտրոն է փոխանցելու փետրվարի 1-ից մինչեւ մարտի 15-ը ներառյալ:
 
12-րդ դասարաններում, եթե աշակերտները որոշեն քննություններ հանձնել նախօրոք, դրանք կանցկացվեն հունվարի 14-28-ը: Տարեվերջյան քննությունները կանցկացվեն հունիսի 1-24-ը` բոլոր ավարտական դասարաններում: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե  Հովհաննիսյանն ասաց, որ ըստ առարկաների քննական օրերը դեռեւս որոշված չեն: Դա հայտնի կլինի դեկտեմբերին:
Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալով
Ամենադիտված