Գասպարալողով Հայաստանի պայքարող ժողովուրդը հազիվ թե որևէ շոշափելի արդյունքի հասնի
Ուշադրության կենտրոնումՀամլետ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե դուրս ես եկել պայքարելու էլեկտրաէներգիայի թանկացման որոշման դեմ ապա բարի եղի այդ ուղղությամբ գնալ ու անել ամեն ինչ որ այդ թանկացումը չկայանա։ Մնացած բոլոր հրատապ հարցերը քեզ համար այս պահի դրությամբ հրատապ չեն։
Նպատակ ունես և նպատակադրված գնա դեպի նպատակդ։ Ռուսական, արևմտյան և այլ տեսակի խայծերը իշխանությունները դեմդ կդնենեն որ կտցես ու շեղվես նպատակիցդ, մոլորվես ու մոլորվածի պես մնաս շվարած կանգնած։
Տարբեր խնդիրները ունեն իրենց լուծման տարբեր ուղիներն ու ձևերը։
Լուծիր մեկ պարզ հարց, գրանցի մեկ լիակատար հաղթանակ ու անցի հաջորդ հարցին։ Դու այնքան ուժ չունես որ երկրին հուզող բոլոր հարցերը միանգամից ու բիրիքով լուծես։